Փոխհրաձգություն տաջիկ-ղրղզական սահմանին. երկու կողմից կան վիրավորներ․ Ժապարովը անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել

Լուրեր

17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն այսօր նեղ կազմով երկրի Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել, որի արդյունքներով հանձնարարվել է կարգավորել իրավիճակը Տաջիկստանի հետ սահմանին: Այս մասին հայտնում է Ղրղզստանի Հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը նեղ կազմով Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել։ Նախագահը նշել է, որ ներգրավված բոլոր պետական մարմինները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ իրավիճակի խաղաղ կարգավորման համար», – ասված է հաղորդագրության մեջ:

ՌԻԱ Նովոստին էլ հայտնում է, որ երկու կողմերի միջև փոխհրաձգություն է սկսվել։ «Նախնական տեղեկությունների համաձայն՝ տաջիկական կողմը ականանետային ստորաբաժանումների դիրքեր է տեղակայում»,- հավելել է գործակալության զրուցակիցը։

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ տեղեկություններ հայտնվեցին, որ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին գրանցված կրակոցների հետևանքով վիրավորվել է Ղրղզստանի Հանրապետության 30-ամյա քաղաքացի։ Գնդակը դիպել էր նրա աջ աչքին: Այս մասին Facebook- ում հայտնել է Բատկենի նահանգի ոստիկանության բաժանմունքի մամուլի քարտուղար Դամիրա Յուսուպովան, գրում է Sputnik-ի ղրղզական ծառաոթյունը:

Նշվում է, որ ապրիլի 29-ին `առավոտյան 5: 45-ին, Տաջիկստանի Հանրապետության քաղաքացիները հրազենից կրակ են բացել Կոկ-Տաշ գյուղում գտնվող Ղրղզստանի Հանրապետության զորամասի ուղղությամբ: Դրանից հետո տաջիկները սկսել են քարեր նետել Օշ-Իսֆանա մայրուղով անցնող ղրղզական մեքենաների վրա: Քրեական գործ է հարուցվել Ղրղզստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 266 հոդվածով ՝ «Խուլիգանություն»:

Բանն այն է, որ ապրիլի 28-ին Տաջիկստանի քաղաքացիները շեբեն են բեռնել Ակ-Սու գետի ափից՝  պետական ​​սահմանային գծից 3-4 մետր հեռավորության վրա: Ինչից հետո տաջիկական կողմը որոշել է անվտանգության տեսախցիկներ տեղադրել «Գոլովնոյ ջրբաժանի» հատվածում։  Սահմանի երկու կողմից հավաքվել են մոտ 100-150 մարդ, նրանք սկսել են քարեր նետել միմյանց վրա: Երեկոյան իրավիճակը կայունացել էր.  բանակցություններ էին վարվում, և տաջիկական կողմը համաձայնվել է ապամոնտաժել տեսախցիկները, բայց խոստումն այդպես էլ  չի կատարել:

Ապրիլի 29-ի առավոտյան իրավիճակը վատթարացել էր: Տաջիկները սկսել են քարեր նետել ղրղզստանցիների և նրանց տների վրա: Դրանից հետո Տաջիկստանի Հանրապետության քաղաքացիները որսորդական հրացաններից սկսել էին կրակել Ղրղզստանի Հանրապետության քաղաքացիների անցնող մեքենաների վրա: Կան վիրավորներ: Իրավիճակը բնութագրվում է որպես լարված: Բատկենի նահանգի երեք բնակավայրերում արտակարգ իրավիճակ է մտցվել:

Տաջիկստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի սահմանապահ զորքերի մամուլի կենտրոնը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ միջադեպի հետևանքով վիրավորվել է յոթ տաջիկ: Ըստ տաջիկական կողմի ՝ «Գոլովնոյ ջրբաժանը» տեղակայված է Տաջիկստանի Հանրապետության տարածքում, իսկ Ղրղզստանն այն օգտագործում է միակողմանիորեն:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Տաթև Ֆռանգյան