ՌԴ Պետդումայից կարծում են՝ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն անվտանգ չէ Անկարայի համար

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն սպառնում է ամերիկյան դատարաններում Թուրքիայի դեմ դատական ​​հայցերով։ Նման կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Հայոց ցեղասպանության ճանաչումը ամերիկյան դատարաններում ընդդեմ  Թուրքիայի բազմաթիվ դատական ​​հայցերով է սպառնում, և դա անվտանգ չէ պաշտոնական Անկարայի համար», – հայտարարել է Սլուցկին «Ռոսիա Սեգոդնյա» լրատվական գործակալության առցանց ճեպազրույցի ժամանակ:

Նա հավելել է, որ «անհնազանդ Անկարան նյարդայնացնում է ամերիկյան ղեկավարությանը»: Նա դա բացատրել է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությամբ՝ ներառյալ Թուրքիայի կողմից С-400- ի գնումը։

«Ուստի, այո, սա (S-400) Բայդենի և Պետդեպարտամենտի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հիմքի տարբերակներից մեկն է», – ասել է Սլուցկին:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը պաշտոնապես ճանաչել է  Հայոց ցեղասպանությունը։ Ի պատասխան Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ խորապես վշտացած է այս «անարդար խոսքերի համար, որոնք հիմնված չեն պատմության վրա», բայց միևնույն ժամանակ կարծիք է հայտնել, որ հունիսին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Բայդենի հետ հանդիպումը նոր էջ կլինի երկկողմ հարաբերություններում։

 

Տաթև Ֆռանգյան