Փորձում ենք նպաստել, որ ավելի հեշտ լինի հին ավտոմեքենան նորով փոխարինել․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
Բոլորը

«Ներկայացվող նախագծով նախատեսվում է ձևավորվեն նախադրյալներ մեր երկրում Trade in համակարգի ներդրման համար՝ անհրաժեշտ իրավական կարգավորումների տեսանկյունից»,- Հարկային օրենսգրքում և կից օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը ներկայացնելիս հայտնեց Ֆինանսների նախախարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

Նա հավաստիացրեց, որ փոփոխությունները համաձայնեցրել են այդ բնագավառում ինստիտուցիոնալ բիզնես վարողների հետ, որոնք ավտոմոբիլներ արտադրողների ասոցիացիայի պաշտոնական ներկայացուցիչներն են:

Ջանջուղազյանի խոսքով՝ այդ ընկերություններն արձանագրել են, որ Հայաստանի հարկային համակարգում եղած կարգավորումներն ոչ միայն չեն նպաստում, այլև խոչընդոտում են համակարգի իրացմանը:

«Ավելացված արժեքի հարկի բազայի հաշվարկման տեսակետից համարվում է, որ այսօրվա գործող կարգավորմամբ, երբ ֆիզանձը վաճառում է իր ավտոմեքենան ընդհանուր հարկման համակարգում գործող կազմակերպությանը, վերջինիս մոտ առաջանում է պարտավորություն ամբողջ արժեքի չափով»,-հայտնեց նախարարի պաշտոնակատարը՝ տեղեկացնելով, որ մյուս խոչընդոտն էլ այն է, որ նույն անձի 10 տոկոս եկամտային հարկի պարտավորության կատարումը նույնպես դառնում է տվյալ կազմակերպության պարտավորությունը:

Նրա խոսքով՝ օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում կլինի լիցենզավորում տվյալ գործունեության տեսակի համար և միայն ինստիտուցիոնալ կազմակերպությունները կկարողանան իրականացնել տվյալ աշխատանքը:

«Իրավական դաշտի առումով կձևավորվի հարթակ, որը հիմք կհանդիսանա ավտոմեքենաների երկրորդային շուկայի կայացման համար»,- նշեց Ջանջուղազյանը:

«Փորձում ենք նպաստել, որ ավելի հեշտ լինի հին ավտոմեքենան նորով փոխարինել»,- արձագանքեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: