Պատվաստման բավականին մեծ պոտենցիալ ունենք, ինչը պատշաճ մակարդակով չի իրականացվում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 14:05
Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի հարձակումների 25-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներ կանցկացվեն
11.09.2026 | 13:56
Հայաստանում գազը էժան չէ, «Գազպրոմ Արմենիան» մեծ շահույթներ է ստանում․ Փաշինյան
11.09.2026 | 13:48
Երևանում մի քանի հարյուր մարմնավաճառներ են ի հայտ եկել, ասում են՝ թմրամիջոցները էդ տեղից են իրացվում․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 13:39
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին
11.09.2026 | 13:30
«Համերաշխություն» անունով դաշինք է ձևավորվելու․ Փաշինյանը` Առուշանյանի թեկնածության մասին
11.09.2026 | 13:21
Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է․ Հաջիև
11.09.2026 | 13:12
«Հայկ Սարգսյանը սուրբ է ձևանում․ White Shorja-ում ստուգումներ են եղել»․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 13:07
«Հայաստան» դաշինքը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում փոխնախագահի թեկնածու չառաջադրեց
11.09.2026 | 12:58
Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնում
11.09.2026 | 12:51
Ռուսական զորքերը հարվածել են Կիևում ինը հարկանի շենքի․ ութ մարդ է տուժել
11.09.2026 | 12:42
Կապանում նշանակվել է համայնքի ավագանու ընտրություն․ հայտնի է օրը
11.09.2026 | 12:34
Պուտինը Հնդկաստանում է․ մեկնարկում է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը
11.09.2026 | 12:26
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
11.09.2026 | 12:23
Մի երկրում որ Լիսկան լինի դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանը՝ դասագրքի հեղինակ, բա ի՞նչ եք ուզում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 12:14
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
Բոլորը

Արդեն մեկ տարի է՝ ապրում ենք համավարակի պայմաններում: Կառավարության որդեգրած ռազմավարությունն էլ այն է, որ պետք է սովորել ապրել Քովիդ-19-ի հետ: Այս մասին Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ռազմավարությունն ունի երկրորդ մաս, որը չափազանց կարևոր է: Խոսքը պատվաստման մասին է: Իհարկե, պատերազմի և հետպատերազմական իրադրության պատճառով մենք գուցե անհրաժեշտ ուշադրություն չենք դարձրել խնդրին, բայց հիմա ունենք պատվաստման բավականին մեծ պոտենցիալ, սակայն բախվում ենք խնդրի, որ այդ պոտենցիալը պատշաճ չափերով և մասշտաբներով չի իրականացվում, ինչը որոշակի ռիսկեր է առաջացնում՝ ոչ միայն առողջապահական, այլև տնտեսական: Ժամանակակից աշխարհում նաև տնտեսության համար կարևորագույն գործոն է, թե երկրում բնակչության որ մասն է պատվաստված»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ զբոսաշրջության ոլորտում երկրները գնահատվում են որպես ցանկալի ուղղություն նաև այս չափանիշով:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ պատվաստանյութերը հասանելի են 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու:

«Անկախ կցագրման վայրից՝ քաղաքացին կարող է իր նախընտրած պոլիկլինիկայում հերթագրվել և ստանալ պատվաստանյութը: Հաջորդ շաբաթվանից կունենանք շարժական թիմեր, որոնք տեղակայված կլինեն քաղաքի բանուկ մասերում և ևս մեկ քայլ կմոտեցնեն պատվաստման հնարավորությունը մեր քաղաքացիներին:

Պատվաստումը 100 տոկոսով պաշտպանում է հիվանդացության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքից: Պատվաստանյութից որևէ թեթև կամ ծանր կողմնակի ազդեցության ռիսկը գրեթե զրոյական է, եթե համեմատում ենք Քովիդով վարակվելու և դրա հետևանքով առողջությանը ծանր վնաս պատճառելու և, ցավոք, նաև մահվան դեպքերով»,- նշեց Ավանեսյանը՝ հորդորելով ակտիվորեն ներգրավվել պրոցեսում և հավելելով, որ երեկ ինքն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատվաստվել են և իրենց լավ են զգում:

Մանրամասները՝ տեսանյութում: