2018-ին Ադրբեջանից Հայաստան փոխանցվել է 211 մլն դոլար․ թեժ բանավեճ Համաշխարհային բանկի զեկույցի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

«Ես հրապարակել էի ՀԲ 2018 թվականի հաշվետվությունները, որում արձանագրել էի, որ 2017 թվականի համեմատ  30 անգամ աճ էր Ադրբեջանից Հայաստան կատարված փոխանցումները՝ հասնելով 211 մլն դոլարի և իմ հիմնական մտահոգությունն այդտեղ էր»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:

Նա ներկաներին տեղեկացրեց, որ խնդիրը բարձրացնելուց հետո Կենտրոնական բանկից պատասխանել են, որ այն որոշակի մեթոդաբանության կիրառման արդյուքն է և բազային արժեքներն այն անձինք են, որոնք նախորդ դարի 90-ական թվականներին Հայաստանից Ադրբեջան են տեղափոխվել և այնտեղից եկել այստեղ:

«Ես էլ մտահոգություն հայտնեցի, որ 90 ականներից հետո տեղաշարժ չի գրանցվել, ապա ինչո՞ւ է 2017 թ.-ի 7 մլն դոլարը 2018 թ.-ին դարձել 211 մլն և այդ հարցի պատասխանն ինձ չի տրվել»,- հայտարարեց պատգամավորը և տեղեկցրեց, որ իր հայտարարությունից հետո ՀԲ կայքից հեռացրել են այդ հաշվետվությունները:

Պատգամավորն այն տարօրինակ է համարել և դիմել ԱԱԾ-ին, որպեսզի պարզաբանեն, թե ինչ է տեղի ունեցել:

Եղիազարյանը նաև հայտնեց, որ Հայաստանի Կենտրոնական բանկի հետ ուսումնասիրել են և պարզել, որ Հայաստանի բանկային համակարգով որևէ փոխանցում չի գրանցվել:

«Ինձ համար տարօրինակ է, որ Համաշխարհային բանկի նման կառույցը պատերազմող երկրների վերաբերյալ նման ցուցանիշ է զետեղում և այսքան ժամանակ՝ 3 տարի, որևէ մեկը դրան չի անդրադարձել»,- նկատեց պատգամավորը:

«2018 թվականին,  ըստ ՀԲ մեթեդաբանության, Ադրբեջանից Հայաստան փոխանցվել է 211 մլն դոլար, Հայաստանից Ադրբեջան՝ 84 մլն, իսկ  2017 թվականի Ադրբեջանից Հայստան փոխանցվել է 7 մլն դոլար, Հայաստանից Ադրբեջան՝ 174 մլն դոլար»,- ընդգծեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ հավելելով, որ դա հնարավոր չէ, և այս հաշվետվության  տվյալները արժանահավատ չեն:

Մանրամասները՝ տեսանյութում: