Արա Այվազյանն ընդունել է Ճապոնիայի նորանշանակ դեսպանին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Ապրիլի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է Ճապոնիայի նորանշանակ դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

«Շնորհավորելով նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը համոզմունք հայտնեց, որ դեսպան Մասանորիին իր արդյունավետ աշխատանքով կնպաստի հայ-ճապոնական բազմաոլորտ համագործակցության զարգացմանը և երկկողմ օրակարգի հարստացմանը:

Զրուցակիցները վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ համատեղ ջանքեր գործադրել ավանդական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ:

Արա Այվազյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց ճապոնական կողմին՝ Covid-19 համավարակի դեմ պայքարում, ինչպես նաև թուրք-ադրբեջանական ագրեսիայի հումանիտար հետևանքների հասցեագրման ուղղությամբ ցուցաբերված աջակցության համար:

Նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը և Ճապոնիայի նորանշանակ դեսպանն անդրադարձան տարածաշրջանային կայունության և անվտանգության մի շարք հարցերի»,- ասված է հաղորդագրությունում: