Դուք ի՞նչ կապ ունեք սյունեցու հետ, որ նրան որակումներ եք տալիս. Աննա Գրիգորյանը՝ իմքայլականներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Մենք անկախ պատգամավորներով դիմել ենք խմբակցոիթյուններին, որպեսզի դիմեն ԱԺ նախագահին և ստեղծվի էթիկայի հանձնաժողով, որը կքննի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը սյունեցիների վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ Հրաչյա Հակոբյանը խախտել է մի շարք օրենքներ, և դա որևէ արձագանքի չի արժանացել։

«Երբ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչը անհարգալից էր խոսել ժողովրդի մասին, նրա նկատմամբ էթիկայի հանձնաժողով ստեղծվեց և այդ հարցը քննվեց: Ինչու՞ հիմա նույնը չի արվում: Ես ուզում եմ, որ շատ հստակ գնահատականներ տրվեն: Դա բացառապես անհարգալից վերաբերմունք է Սյունիքի և սյունեցիների հասցեին: Այսօր ասում են, որ սյունեցին չի կարող լինել այսպիսին և պետք է լինի այսպիսին: Դուք ի՞նչ կապ ունեք Սյունիքի հետ, դուք ինչ կապ ունեք սյունեցիների հետ, որ նրանց որակումներ եք տալիս: Այսինքն՝ ձեզ համար կան նախընտրելի և ոչ նախընտրելի սյունեցինե՞ր: Այդ ի՞նչ տարաջատում է՝ կախված նրանից, թե մարդը ինչ քաղաքական մոտեցումներ ունի: Առաջ կար «սևերի և սպիտակների» բաժանումը, իսկ հիմա տարանջատում են սյունեցիներին»,- ասաց Գրիգորյանը:

Պատգամավորը նաև ընդգծեց, որ նոր դիրքեր չենք զիջել, բայց Ալիևը Սոսիների պուրակում է հայտնվել Ալիևը՝ իր ընտանիքի հետ. «Սոսիների պուրակում հայտնվել է Ալիևը իր ընտանիքի հետ, որքան էլ փորձենք պնդել՝ այնտեղ չէ, միևնույն է, ակնհայտ է, որ դեկտեմբերին զիջված տարածքներում ընտանիքի հետ հայտնվել է Ալիևը, և այսօր սյունեցիներին բազմաթիվ հարցեր են հուզում դրանից զատ, Փաշինյանը գնացել է, անցել է այն ճանապարհով, որտեղ կանգնած է ադրբեջանցին և նա որևէ արձագանք, որևէ  դիտարկում չի հնչեցնում Սյունիքի անվտանգության վերաբերյալ»:

«Սյունեցինեն ինձ հարց են տալիս՝ ի վերջո վարչապետն ինչի՞ համար էր եկել, ի՞նչ հարց էր ուզում այստեղ հասկանալ, և ուզում եմ լրագրողների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ այցելությունից հետո վարչապետի կողմից գեթ մեկ նկատառում Սյունիքի անվտանգության վերաբերյալ չի հնչել: Խորհրդակցություն է անցկացրել, որտեղ որոշակի նշումներ է արել միջանցքի վերաբերյալ, բայց բուն Սյունիքի անվտանգային միջավայրի վերաբերյալ գեթ մեկ արտահայտություն կամ անդրադարձ չի եղել, սյունեցիներն էլ չեն հասկանում՝ երկրի վարչապետը եկավ, գնաց, ի՞նչ տեսավ, ի՞նչ կարող էր անել, որ չի արել, կամ ի՞նչ պետք է անի այժմ»,- նշեց Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: