«Գտել ենք 1 անձի համար գրված օրենքը․ Սյունիքում խուժան վարքագիծը պայմանավորված էր այս նախագծերով». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Օրենքի նախագծով փորձում ենք վերցնել օրենքով ժամանակին մեկ անձի տրված մենաշնորհը: Սյունիքում որոշ անձանց խուժան վարքագիծը պայմանավորված էր այս նախագծերով: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ ներկայացնելով Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը:

«2017 թվականի վերջին Սյունիքի համայնքապետներից մեկը նամակով դիմել է այն ժամանակվա գործող վարչապետ Կարեն Կարապետյանին՝ խնդրելով, որ իր համայնքում գործարար միջավայրը բարելավելու, նոր աշխատատեղեր ստեղծելու համար Հարկային օրենսգրքում սահմանվի արտոնություն, իսկ կառավարությունն էլ հավանության է արժանացրել այդ գաղափարը:

6-րդ գումարման ԱԺ-ն ընդունում է Հարկային օրենսգրքում մի փոփոխություն, որն առաջին հայացքից թվում է, թե լավ բան է: Խոսքը վերաբերում է հատկապես Մեղրիի մաքսակետից մինչև 1 կմ հեռավորության վրա գտնվող պահեստի դեպքում այդտեղ մեքենաները, թե Իրանից գալիս են՝ ազատվում են ճանապարհային հարկի վճարումից: Փաստացի ստացվում է, որ մինչև 1 կմ հեռավորության վրա դեռևս 2004 թվականից գործում է պահեստ, որը ստանում է լիցենզիան, և երկրորդ պահեստն այնտեղ պարզապես հնարավոր չէ կառուցել: Պահեստի սեփականատերը համայնքապետին կինն է հանդիսանում: 2019-ին այդ պահեստում Իրանից մուտք գործած մեքենաների 70 տոկոսը եղել է կրկին իր ընտանիքին պատկանող բիզնեսը՝ դիզվառելիքի ներմուծման: 2020-ին Իրանից Հայաստան մուտք է գործել 34 հազար մեքենա, որից 2600-ն են գնացել այդ պահեստ, որից առյուծի բաժինը երեք ընկերություններ են: Տվյալ համայնքապետը վերջին երկու օրը նշում է՝ իմ բիզնեսին են կպնում»,- նշեց պատգամավորը:

Գաբրիելյանը հայտնեց, որ նախագիծը շրջանառության մեջ է դրվել ապրիլի առաջին օրերին: Նրա խոսքով՝ այս խորհրդարանը գտել է այդ մեկ անձի  համար կարված օրենքը, որի արտոնությունը խանգարում էր, որ մյուս տնտեսվարողները պահեստ բացեին:

Պատգամավորը վստահեցրեց, որ արտոնության վերացումից հետո, կան գործարարներ, որ պատրաստ են  ներդրումներ կատարել:

Մանրամասները՝ տեսանյութում: