Կորոնավիրուսի հնդկական մուտացիան հայտնաբերվել է աշխարհի 17 երկրում

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Կորոնավիրուսի B.1.617 մուտացիան, որն առաջին անգամ հայտնաբերվել է Հնդկաստանում, արդեն հայտնաբերվել է 17 երկրում։ Այս մասին հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։

ԱՀԿ տվյալների համաձայն՝ B.1.617 մուտացիան ավելի հաճախ հանդիպում է Հնդկաստանում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Սինգապուրում։ Հետազոտությունների միջանկյալ արդյունքները ցույց են տալիս, որ այս մուտացիան ավելի արագ է տարածվում, քան SARS-CoV-2-ի այլ տարբերակները։

Այնուամենայնիվ, ինչպես նշում են ԱՀԿ փորձագետները, Հնդկաստանում կորոնավիրուսի արագ տարածմանը նպաստում է ոչ միայն հնդկական շտամի բարձր վարակունակությունը, այլ նաև երկրում պատվաստումների ցածր մակարդակը, ինչպես նաև բնակչության անփույթ վերաբերմունքը հակավիրուսային կանոններին։

Ըստ Worldometers ռեսուրսի ՝ SARS-CoV-2 կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր վարակը հայտնաբերվել է մոլորակի ավելի քան 149 միլիոն բնակիչների մոտ: Ավելի քան 3 միլիոն մարդ մահացել է COVID-19- ից: Առողջացել  է ավելի քան 127 միլիոն հիվանդ:

 

Տաթև Ֆռանգյան