Ռուս խաղաղապահներին օգնության համար դիմել է 3600 քաղաքացի․ ՌԴ ՊՆ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Ստեփանակերտում գտնվող Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի (ՌՇԿ) մարդասիրական արձագանքման կենտրոնում շարունակում է գործել քաղաքացիների ընդունելության կենտրոնը: Այն նաև ունի «թեժ գիծ»՝ անհետ կորած զինծառայողների մասին տեղեկատվություն հավաքելու, մարդասիրական օգնություն ցուցաբերելու, աշխատանքի տեղավորման հարցում օժանդակություն ցուցաբերելու և այլ խնդրահարույց հարցերի համար: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքէջից։

«Այսօր դիմել է Լեռնային Ղարաբաղի 10 քաղաքացի: Հիմնական խնդրահարույց հարցերը մնում են անհետ կորած զինծառայողների որոնումը և գնդակոծությունների ժամանակ ավերված տների վերականգնումը: Երկու ֆերմերներ խնդրել են պայթյունավտանգ առարկաներից մաքրել իրենց հողամասերը», – հայտնել է Հումանիտար արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Դմիտրի Սերովը:

Տեղեկացվում է, որ ընդհանուր առմամբ քաղաքացիների ընդունման կետ օգնության համար դիմել է շուրջ 3600 քաղաքացի։ Շուրջ 800 դիմում գրանցվել է «թեժ գծի» միջոցով։

 

Տաթև Ֆռանգյան