Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիան կարող է սառեցնել ԱՄՆ-ի  հետ պաշտպանական ոլորտի համաձայնագիրը․ Bloomberg

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձեռնպահ է մնում ՆԱՏՕ-ի իր դաշնակից ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրումից, ինչը նշանակում է, որ թուրք ղեկավարը զգուշանում է իր երկրի ֆինանսների խափանումից։ Այս մասին գրում է Bloomberg պարբերականը։

Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո, երկուշաբթի Էրդողանն առաջին անգամ խոսել ու ԱՄՆ նախագահին մեղադրել է ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների հարաբերությունները ներքաղաքական ճնշումերին զոհաբերելու համար։ Էրդողանը, ինչպես գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան թուրք պաշտոնյայի, կարող է սառեցնել ԱՄՆ-ի հետ պաշտպանական ոլորտում առանցքային համաձայնագիրը։

Ըստ լրատվամիջոցի՝ չնայած Բայդենի քայլը հիմնականում խորհրդանշական էր, այն ցույց է տալիս Էրդողանի նկատմամբ ամերիկյան նոր վարչակազմի վերաբերմունքը։

Հոդվածում ասվում է, որ խոսքը 1980 թվականի Պաշտպանական ու տնտեսական համագործակցության համաձայնագրի սառեցման մասին է, որը հնարավորություն է տվել համագործակցել ԱՄՆ-ի հետ տարածաշրջանային հակամարտություններում, ինչպիսիք են Սիրիան ու Իրաքը։ Պակտը, որը կարևոր ռազմական համագործակցության մաս է, ինչպես Թուրքիային, այնպես էլ ԱՄՆ-ին ապահովում է անվտանգային օժանդակությամբ, հնարավորություն է տալիս հետախուզական տվյալներ փոխանակել, համատեղ զորավարժություններ անցկացնել և ընդլայնել ամերիկյան ռազմական ներկայությունը թուրքական ավիաբազաներում։

Լրատվամիջոցը նաև հիշեցնում է, որ նախկինում Վաշինգտոնի հետ հարաբերությունների վատթարացման ժամանակ Էրդողանը սպառնում էր ԱՄՆ-ին չթողնել Քուրեչիկ, ինչպես նաև Ինջիրլիքի ավիաբազա, որը մոտ է Սիրիային և Պենտագոնի կողմից օգտագործվում է մարտավարական միջուկային զենք պահելու համար, սակայն նման բան հիմա տեղի չունեցավ։

Անդրադառնալով Հայաստանին՝ լրատվամիջոցը գրում է, որ 2020թ․ Թուրքիան ռազմական աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին Հայաստանի դեմ Լեռնային Ղարաբաղի ռազմական կոնֆլիկտում։ Bloomberg-ը գրում է, որ Թուրքիայի կառավարությունը նաև քայլեր է ձեռնարկում շրջափակված Հայաստանի դեմ ու ավելացնում աջակցությունն Ադրբեջանին, ասել է լրատվամիջոցի աղբյուրը։

Էմմա Չոբանյան