Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հարավային Աֆրիկայի Հանրապետության նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ
Քաղաքականություն
27.04.2021 | 12:15Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Աֆրիկայի Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսային՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Հարավային Աֆրիկայի Հանրապետության միջև հարաբերությունները համատեղ ջանքերի շնորհիվ կզարգանան և կամրապնդվեն՝ ի շահ երկու ժողովուրդների: