Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհին՝ Բաղդադի ողբերգական հրդեհի կապակցությամբ
Քաղաքականություն
27.04.2021 | 11:21Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական նամակ է հղել Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին՝ Բաղդադում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ, որի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ:
Նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել նախագահ Բարհամ Սալեհին, զոհվածների հարազատներին մաղթել է տոկունություն և համբերություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում:
Հիշեցնենք, որ 80-ից ավելի մարդ է զոհվել Բաղդադի հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով: Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի պատճառ է դարձել թթվածնի բալոնի պայթյունը: