Հայաստանը ակտիվորեն վերականգնվում է համաճարակի և կոնֆլիկտի երկակի ճգնաժամերից. Շոմբի Շարփ

Լուրեր

12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
Բոլորը

Մեկնարկեց Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) Միասնական հիմնադրամի և Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողի գրասենյակի կողմից իրականացվող նոր «Ֆինանսավորում հանուն Հայաստանի վերափոխման. բացահայտելով ֆինանսավորման աղբյուրները հանուն Հայաստան 2030» համատեղ ծրագիրը. տեղեկացնում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից:

Նախաձեռնության հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը քաղաքականությունների, պլանավորման և բյուջետավորման գործընթացների միջև կապերի ստեղծմանը (հորիզոնական ուղղություն), ինչպես նաև կիրառել նորարար և փաստահեն մեխանիզմներ Հայաստանի համար երեք գերակա ՝ կլիմայի փոփոխության, սննդի անվտանգության և մարդկային կապիտալի ոլորտներում (ուղղահայաց ուղղություն) համագործակցության նոր հարթակների ստեղծմանը՝ կիրառելով ֆինանսավորման տարբեր աղբյուրներ։

Վերջին երկու տարիների ընթացքում մշակվել և ճշգրտվել են նոր սերնդի ավելի քան քսան ոլորտներին առնչվող ոլորտային և միջոլորտային ռազմավարություններ՝ առաջնորդվելով կայուն զարգացման երեք փոխկապակցված տարրերով՝ տնտեսական աճ, սոցիալական համախմբում և շրջակա միջավայրի պաշտպանություն: Դրանց փոխկապակվածության հիմքում ձևավորվել է զարգացման նոր համապարփակ և երկարաժամկետ ազգային ծրագիրը՝ «Հայաստանի վերափոխման ռազմավարությունը», որի նպատակն է տեսանելի ապագայում ծառայել որպես քաղաքականություն մշակող հիմնական շրջանակ:

«Ֆինանսավորում հանուն Հայաստանի վերափոխման․ բացահայտելով ֆինանսավորման աղբյուրները հանուն Հայաստան 2030» ծրագիրը համատեղ իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ու Պարենի համաշխարհային ծրագրի կողմից՝ փոխվարչապետների գրասենյակների, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների, ԿԶՆ Ազգային խորհրդի, ինչպե նաև, միջազգային ֆինանսական կազմակերպությունների և տեղական քաղաքացիական հասարակության հետ համատեղ:

Ծրագրի բացման միջոցառման ընթացքում իր ողջույնի խոսքում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը նշեց. «Ներկայումս Հայաստանը ակտիվորեն վերականգնվում է համաճարակի և կոնֆլիկտի երկակի ճգնաժամերից, այդ պատճառով էլ այժմ ավելի կարևոր է, քան երբևէ, ապահովել զարգացման քաղաքականության արդյունավետ իրականացում` արագ վերականգնման և կայուն զարգացման համար»:

Նպատակներին հասնելու գործում Կառավարությանն աջակցելու համար ծրագիրը կգործարկի Հայաստանի վերափոխման ռազմավարությունը և ոլորտային զարգացման ռազմավարությունները ԿԶՆ միասնական ֆինանսական ենթակառուցվածքի միջոցով, ինչը պետք է ամրապնդվի քաղաքականության արդյունավետ իրականացման համար:

Ծրագրի շրջանակում կիրականացվեն հասցեական կարիքների բացահայտում և ռեսուրսների ուղղում ճիշտ քաղաքականությունների ուղղությամբ խոցելի խմբերի համար միջոցների հավասար բաշխման նպատակով: Ծրագրի տեսլականին համահունչ՝ այս խմբերի համար ներդրումները կնպաստեն կայուն զարգացման 2030 օրակարգի բոլոր չափորոշիչներին: