Վանդալիզմն Արցախի գրավյալ տարածքներում շարունակվում է․ ոչնչացվել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու դարպասներին տեղադրված հրեշտակների արձանները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանական աղբյուրների կողմից հրապարակված տեսանյութում երևում է ադրբեջանական վանդալիզմի ևս մեկ գործողություն: Մասնավորապես՝ ոչնչացվել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու դարպասներին տեղադրված հրեշտակների արձանները: Քանդված է նաև եկեղեցու շուրջ տեղադրված ցանկապատը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցը ԼՂ գրավյալ տարածքներ։

Պատերազմի օրերին հսկայական վնաս է հասցվել Արցախի պատմամշակութային հուշարձաններին: Տիգրանակերտի հնագիտական ճամբարը ենթարկվեց ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությանը, կրկնակի հրթիռակոծվեց Շուշիի խորհրդանիշ Ղազանչեցոց եկեղեցին։ Այդ ժամանակահատվածում առաջ եկավ Շուշիի թանգարաններում պահվող ցուցանմուշները փրկելու հարցը: Պարզվեց՝ միայն գորգերի մասնավոր թանգարանի ցուցանմուշներն են տարհանվել հոկտեմբերին:

Երբ արդեն վճռվել էր պատերազմի ելքը, հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները պղծել են Ղազանչեցոց տաճարը։ Լրջորեն վնասվել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին. գրեթե ամբողջությամբ ավերվել են եկեղեցու գմբեթն ու զանգակատունը։

Բացի այդ, վանդալիզմի էր ենթարկվել Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցին և Հադրութում գտնվող հայկական եկեղեցու  գերեզմանոցը։

 

Մանամասները՝ տեսանյութում:

 

Տաթև Ֆռանգյան