Կորոնավիրուսի դեմ պատվաստվածներին թույլ կտան մուտք գործել ԵՄ

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Դեղերի եվրոպական գործակալության (ЕМА) կողմից հաստատված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերով պատվաստված զբոսաշրջիկները կկարողանան մուտք գործել Եվրամիություն, հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

«Պարզ է մի բան․ ԵՄ բոլոր 27 անդամ երկրները անխոս կընդունեն բոլոր նրանց, ովքեր պատվաստված են EMA-ի կողմից հաստատված պրեպարատներով»,- հայտարարել է ֆոն դեր Լյայենը New York Times-ին տված հարցազրույցում։

Եվրահանձնաժողովի ղեկավարը չի հայտնել, թե երբ հնարավոր կլինի վերսկսել ճամփորդությունները և այլ մանրամասներ։

Հրատարակչությունը նշում է, որ ԵՄ առանձին պետություններ դեռևս կարող են իրենց իրավունք վերապահել ավելի խիստ սահմանափակումներ մտցնել: Մասնավորապես, որոշ երկրներ կարող են թույլ չտալ ԵՄ-ից դուրս գտնվող պետությունների քաղաքացիներին այցելել միություն կամ կարանտին մտցնել նույնիսկ պատվաստման վկայական ունեցող մարդկանց համար:

Հավելենք, որ այսօրվա դրությամբ ԵՄ-ում գրանցված է կորոնավիրուսի դեմ 4 պատվաստանյութ՝ Pfizer / BioNTech, Moderna, AstraZeneca և Johnson & Johnson ընկերություններինը։

 

Տաթև Ֆռանգյան