Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Գազայի հատվածից պաղեստինցի արմատականները երեք հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնցից երկուսը խոցվել են Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Այս պահին ահաբեկիչների կողմից Գազայի հատվածից երեք հրթիռ է արձակվել դեպի Իսրայել. երկու հրթիռը խոցվել է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից, հրթիռներից մեկը պայթել է Գազայում», – հայտնել են իսրայելցի զինվորականները:

Ապրիլի 24-ի գիշերը տեղի է ունեցել 2020 թվականի փետրվարից ի վեր Իսրայելի վրա ամենահզոր հրթիռային հարձակումը, երբ մեկ օրում Գազայից արմատականները մոտ 80 հրթիռ են արձակել հրեական պետության ուղղությամբ: Մի քանի ամիս դադարից հետո Գազայի հատվածից հրթիռային հարձակումները վերսկսվել էին անցյալ տարվա վերջին:

 

Տաթև Ֆռանգյան