Օսկար-2021․ «Քոչվորների երկիրը»՝ լավագույն ֆիլմ, Քլոե Չժաոն՝ լավագույն ռեժիսոր

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Լոս Անջելեսում տեղի է ունեցել  Օսկարի 93-րդ մրցանակաբաշխությունը:

«Քոչվորների երկիրը» արժանացել է Օսկարի «Լավագույն կինոնկար» անվանակարգում, իսկ ֆիլմի ռեժիսոր Քլոե Չժաոն ՝ «Ոսկե արձանիկ» մրցանակի ՝ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում, տեղեկանում ենք The Academy-ի թվիթերյան էջից:

Նա դարձել է Միացյալ Նահանգներում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ առաջին կինը, որը «Օսկար» է ստացել լավագույն ռեժիսոր կոչման համար, և այս անվանակարգում երկրորդ կինը, որը «Օսկար» է ստացել: Առաջինը Քեթրին Բիգելոուն էր, որը այս մրցանակին էր արժանացել 2009 թ.-ին։

«Քոչվորների երկիրը» պատմում է մի այրի կնոջ մասին, որը որոշել է ապրել ֆուրգոնով՝ ճանապարհորդելով Ամերիկայով: Գլխավոր հերոսին մարմնավորած Ֆրենսիս Մակդորմանդը Օսկար է ստացել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Այսպես «Քոչվորների երկիրը», ստանալով կինոակադեմիայի գլխավոր մրցանակները, դարձել է «Օսկարներ» -2021-ի հաղթողը։

«Օսկար»՝ լավագույն տղամարդու դերի համար, բաժին է հասել 83-ամյա Էնթոնի Հոփքինսին՝ «Հայր» ֆիլմում մարմնավորած կերպարի համար։ Սըր Էնթոնի Հոփքինսը դարձել է պատմության մեջ ամենատարեց դերասանը, որը գլխավոր դերի համար ստացել է Օսկար։

Եվ այսպես՝ «Օսկարի մրցանակակիրներն են․
Լավագույն ռեժիսոր ՝ Քլոե ՉԺաո («Քոչվորների երկիր»)
Լավագույն ֆիլմ՝ «Քոչվորների երկիրը»
Լավագույն դերասանուհի ՝ Ֆրենսիս Մակդորմանդ, «Քոչվորների երկիր»
Լավագույն դերասան ՝ Էնթոնի Հոփքինս («Հայր»)
Երկրորդ պլանի լավագույն դերասան. Դանիել Կալույա (Հուդան և Սև Մեսիան)
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի ՝ Յուն Յո-Ջոն («Մինարի»)
Լավագույն օտարալեզու ֆիլմ՝դանիացի ռեժիսոր Թոմաս Ուինթերբերգի «Եվս մեկական» ֆիլմը
Լավագույն օրիգինալ սցենար. Էմերալդ Ֆենել «Հուսադրող աղջիկը»
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ՝ «Երկու հեռավոր օտարները»
Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ՝ «Եթե ինչ-որ բան պատահի, ես ձեզ սիրում եմ»
Լավագույն անիմացիոն ֆիլմ ՝ ՀոգիԼավագույն վավերագրական կարճամետրաժ՝ «Կոլետ»
Լավագույն վավերագրական ֆիլմ՝ «Իմ ուսուցիչ-ութոտնուկը»