Վարչապետն առանցքային է համարում Արցախի ճանաչման մասին Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ժերար Լարշեին

Լուրեր

17.09.2026 | 13:22
Հայ բռնցքամարտիկները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
17.09.2026 | 13:18
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին, թիրախավորել Ռոստովի ռազմական օդանավակայանը
17.09.2026 | 13:10
«Հույսը ծրագիր չէ»․ ՄԹ դեսպանը՝ Հայաստանի անվտանգության և դիմակայունության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:01
Հիփոթեք ունեմ 11,5%-ից դառել ա 13%, էդ ո՞նց ա ստացվում․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:56
Երկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք
17.09.2026 | 12:53
Կարո՞ղ եք բացատրել՝ համայնքային անձրևաջրերի հարցով ինչո՞ւ են զեկուցում 102-րդ բազային․ Բաղդասարյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:45
Ամենօրյա մարմնավաճառություն՝ «պարտքը» մարելու համար․ թրաֆիքինգի գործով դատապարտվածից շուրջ 130 մլն դրամ և 4 ավտոմեքենա կբռնագանձվի
17.09.2026 | 12:39
«ШОС էլ կգնանք, Բրյուսել, Մոսկվա, Վաշինգտոն, Ստամբուլ էլ կգնանք, եթե դա բխում ա մեր շահից»․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:35
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 12:30
Ալիևը հայտարարել է, թե «Ղարաբաղի հաղթանակը թյուրքական երկրները կապող Զանգեզուրի միջանցքի իրականացման հիմքը դրեց»
17.09.2026 | 12:22
100 միլիոնավոր դոլարների փոխանցած կանխավճարներ ունեինք, մեզ մեր գնած զենքը չէին տալիս․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:16
Տիգրան Բարսեղյանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:10
Թրամփը հայ հոգևոր առաջնորդների է ընդունել // Նիագարայի ջրվեժը ՀՀ դրոշի գույներով կլուսավորվի․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 12:01
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագծին
17.09.2026 | 11:55
Էս միտքը ծագել է Նյու Յորքի սուպերմարկետում. Փաշինյանը՝ ՀՀ-ի անվտանգության ճարտարապետության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությանը, որը Երևանում մասնակցում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Ողջունելով Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը կառավարությունում՝ վարչապետը բարձր է գնահատել փաստը, որ այսօր Ֆրանսիայից նման ներկայացուցչական պատվիրակություն է գտնվում մեր երկրում: «Նման պատվիրակության ներկայությունը վկայում է այն մասին, թե Ֆրանսիայի պետությունը ինչպիսի կարևորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին: Բարձր ենք գնահատում մեզ զորակցություն հայտնելու ֆրանսիացի ժողովրդի անկեղծ ձգտումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս ամենը ոչ միայն վկայությունն է երկկողմ պատմական, մշակութային կապերի, այլև այն արժեքների, որոնք Հայաստանն ու Ֆրանսիան կիսում են: Վարչապետն ընդգծել է, որ խոսքն առաջին հերթին ժողովրդավարության մասին է:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է Ֆրանսիայի կարևոր դերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում և հիշեցրել, որ այս տարվա հունվարին լրացել է այդ երկրի կողմից Մեծ Եղեռնի ճանաչման 20-րդ տարին: Այս առումով վարչապետը կարևորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությունը, որով պաշտոնապես ապրիլի 24-ը Ֆրանսիայում նշվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Ժերար Լարշեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Սենատի խոշոր պատվիրակության Երևան ժամանելը վկայում է Հայաստանի նկատմամբ համերաշխության ու բարեկամության մասին: «Այստեղ ենք՝ մեր համերաշխությունը հայտնելու հայ ժողովրդին: 20 տարի առաջ նախագահ Ժակ Շիրակը ստորագրեց Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքը, ինչը վկայում է, որ մենք լիարժեք կիսում ենք հայ ժողովրդի ցավը»,- ասել է նա:

Նիկոլ Փաշինյանը և Ժերար Լարշեն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին:

Վարչապետն ընդգծել է Ֆրանսիայի կարևոր դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում: Այս համատեքստում, կառավարության ղեկավարն առանցքային է համարել Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Սենատի բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք իրենց աջակցությունն են հայտնել բանաձևի ընդունմանը: «Երախտապարտ ենք 44-օրյա պատերազմի օրերին խաղաղության ձգտելու Ֆրանսիայի բոլոր քայլերի համար: «Անջատում հանուն փրկության» բանաձևի կիրառումը տեսնում ենք որպես ԼՂ հիմնախնդրի կարգավորման միակ լուծում»,- շեշտել է վարչապետը:

Սենատի նախագահն ընդգծել է, որ ԼՂ-ի ճանաչման բանաձևն իրենց համար ավելին է, քան փաստաթուղթը: Պարոն Լարշեի խոսքով՝ բանաձևում նշվածը միայն խոսքեր չեն. այնտեղ կան պահանջներ, ակնկալիքներ: «Փաստաթուղթը հանդիսանում է այն լծակը, որի միջոցով բանակցությունները կհանգեցնեն երկարատև խաղաղության հաստատման»,- ասել է Ժերար Լարշեն: Վերջինս կարևորել է պատերազմի հետևանքով զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև իրենց բնակավայրերից տեղահանվածներին մարդասիրական օգնության տրամադրումը և հավելել, որ այդ ուղղությամբ քայլերը լինելու են շարունակական: Սենատի նախագահն առանցքային է համարել դեռևս Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի ապահովումը: Պարոն Լարշեն նշել է, որ տպավորված է Երևանի քաղաքապետարանում բացված «Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդեսի ցուցանմուշներով, որոնք, նրա խոսքով, հանդիսանում են հայկական ինքնության հիմքը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանը, մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը, ԼՂ հակամարտության կարգավորման հնարավորություններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարության ակտիվացմանը վերաբերող հարցերի: