Միացյալ Թագավորության կառավարությունը պատրաստ է խորացնել տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում ՄԹ դեսպան

Լուրեր

12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Բոլորը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հանդիպել է  Հայաստանում և Վրաստանում Միացյալ Թագավորության  առևտրի  և ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան  Ջուդիթ Ֆարնուորթը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Մանուկյանը գոհունակություն է  հայտնել էներգետիկայի ոլորտում հայ-բրիտանական համագործակցության ձևավորման վերաբերյալ՝  համոզմունք հայտնելով, որ այս համագործակցությունը կընդլայնվի և կզարգանա: 

Նախարարն անդրադարձել է վերականգնվող  էներգետիկայի բնագավառում  արտադրական կարողությունների  զարգացմանն  ուղղված  ծրագրերի արդյունավետությանը, մասնավորապես՝ արևային  կուտակիչ կայանների կառուցմանը:  Այդ համատեքստում   զրուցակիցներին է  ներկայացրել նաև «Մասրիկ-1»  արևային ֆոտովոլտային կայանի և  «Շնող»  ՀԷԿ-ի կառուցման ծրագրերը:

Դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նշել է, որ Միացյալ Թագավորության կառավարությունը պատրաստ է խորացնել տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ՝ պատրաստակամություն հայտնելով ներդրումների ներգրավմանը։

Իր հերթին Մարկ Փրիթչարդը շնորհակալություն է հայտնել նախարարին՝ ոլորտի ներդրումային ծրագրերը հանգամանալի ներկայացնելու համար և վերահաստատել համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում կարևորվել է էներգետիկայի բնագավառի մասնագետների վերապատրատման նպատակով համատեղ ուսումնական կենտրոնի  ստեղծումը:

Կողմերն անդրադարձել են նաև հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումներին և  զարգացման հեռանկարներին:

Խոսելով Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը  Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին՝ նշվել է, որ Հայաստանում Միացյալ Թագավորության դեպանատան հետ փոխգործակցությունը կնպաստի, որպեսզի   2019թ. Հայաստանն, անցնելով միջազգային վավերացման գործընթացը, կարողանա ճանաչվել նախաձեռնության ստանդարտներին համապատասխանող երկիր:

Կարևորելով իրականացվող օրենսդրական փոփոխություններն ու քաղաքականության առաջնահերթությունները՝ Աշոտ Մանուկյանը նշել է. «Առաջիկա  1-2 տարում մենք պետք է հանքարդյունաբերության ոլորտի բացարձակ թափանցիկության հասնենք»:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են  երկու երկրների միջև էներգետիկայի բնագավառում համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու պատրաստակամությունը: