Քննարկվել են բարձրագույն կրթության մասին օրինագծի ներառականությանն առնչվող հարցեր

Լուրեր

14.10.2026 | 20:10
Ինչ են խոսել անկլավների մասին․ Փաշինյանը բացահայտում է Ալիևի հետ Թուրքմենստանում շփման թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:00
Թքած ունեցան բնապահպանության վրա․ կառավարությունը վտանգներ տեսավ, բայց թույլատրեց Ամուլսարը շահագործել․ Լևոն Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 19:48
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
14.10.2026 | 19:37
Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
14.10.2026 | 19:16
Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
14.10.2026 | 19:03
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
Բոլորը

Շրջանառության մեջ գտնվող «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի ներառականությունը քննարկելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանն հանդիպում է ունեցել «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ նախագահ, Երևանի ավագանու անդամ Զարուհի  Բաթոյանի, «Լռության ձայն» ՀԿ նախագահ Արտաշես Հովհաննիսյանի և հաշմանդամություն ունեցող մի խումբ այլ անձանց հետ, ովքեր նախագծի լրամշակման վերաբերյալ մի  շարք առաջարկություններ են ներկայացրել: ԿԳ նախարարի տեղակալը նշել է, որ ներկայացված բոլոր առաջարկությունները  քննարկվել են, որոշ կետեր ընդունվել են, բազմաթիվ հարցեր էլ կարող են կարգավորում ստանալ  օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերում: Վահրամ Մկրտչյանի խոսքով՝ հասարակության բոլոր շերտերի և շահերի արտահայտումն օրենքի նախագծի հիմնական սկզբունքներից է. «Մեր նպատակն է եղել նախագծում առավելագույնս արտահայտել նաև Ձեր խմբի շահերը՝ և մատչելիության և հասանելիության և ընդհանրապես ներառականության տեսանկյունից»,- նշել է Վահրամ Մկրտչյանը: ԿԳ նախարարի տեղակալի խոսքով՝ հանրային քննարկումների ժամանակ  ներառականության առնչությամբ հաշմանդամություն ունեցող անձանց կողմից  բարձրացված մի շարք խնդիրներ, մասնավորապես միջավայրի հարմարության հետ կապված հարցերի լուծումը Բարձրագույն կրթության մասին օրենքի շրջանակում չի կարող լուծում ստանալ, քանի որ բուհերի  շենքերը հիմնականում կառուցված են խորհրդային տարիներին և ի սկզբանե չեն ապահովել  համապատասխան միջավայր. «Հաշվի առնելով մեր բուհերի ֆինանսական միջոցների սղությունը, դրանք միանգամից չեն կարող լուծվել, ամբողջական հարմարեցումը ֆինանսական մեծ ռեսուրսներ է պահանջում, որի համար ժամանակ է անհրաժեշտ»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը՝ հավելելով, որ նախարարութունը և մասնավորապես նախարար Լևոն Մկրտչյանը պատրաստակամ են ընդառաջել բոլոր այն առաջարկներին, որոնց լուծումները առկա ռեսուրսների պայմաններում իրատեսական է:

Վահրամ Մկրտչյանի առաջարկով հանդիպման մասնակիցները ներկայացրել են կրթության գործընթացում իրեց սեփական փորձը և առաջարկները՝ խնդիրները լուծելու վերաբերյալ:

«Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ նախագահ Զարուհի  Բաթոյանը նշել է , որ կրթությունն այն եզակի ոլորտներից է, որտեղ վերջին տարիներին մեծ ձեռքբերում է արձանագրվել, մասնավորապես ներառական կրթությունը դարձել է պարտադիր նորմ հանրակրթության համակարգում. «Երբ միջազգային ատյաններում ուզում ենք ներկայացնել ներառականության ձեռքբերումները, առաջին հերթին համընդհանուր ներառականության անցնելու պետության քաղաքական կամքն ենք նշում: Մեզ համար շատ կարևոր է վստահ լինել, որ նույն քաղաքական կամքը կա նաև բարձրագույն կրթության համակարգում, ուստի ակնկալում ենք, որ առաջարկները պետք է ընդունելի լինեին: Ամեն դեպքում հաշմանդամություն ունեցող մարդիկ լավագույնս կարող են ներկայացնել առկա խնդիրների լուծման ճանապարհները »,- նշել է  Զ. Բաթոյանը: Նա նաև տեղեկացրել է, որ իրենք նախաձեռնել են հանրային իրազեկման արշավի պաշտպանություն հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների:

Հանդիպման ընթացքում ծավալվել է շահագրգիռ քննարկում՝ մասնակիցները ներկայացրել են իրենց մտահոգությունները, փորձագիտական կարծիքը և առաջարկները՝ կապված բարձրագույն կրթության մատչելիության բարելավման վերաբերյալ։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել նմանատիպ քննարկումները դարձնել շարունակական և բոլոր խմբերի մասնակցությունն ապահովել օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակման փուլում: