Դինքի գործով երկու կասկածյալներ ազատ են արձակվել

Լուրեր

12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
Բոլորը

Թուրքիայի հայկական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով երկու կասկածյալներ ազատ են արձակվել։ «Ակօս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Դինքի գործով զբաղվող Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանը քննության է առել կասկածյալներ Օքան Շիմշեքի և Վեյսել Շահինի բողոքը։ Վերջիններս կալանքի տակ էին գտնվում, սակայն դատարանը բավարարել է նրանց բողոքը և ազատ արձակել. փոխանցում է EH-ն:

Դատական վճռում որպես հիմնավորում է նշվել այն հանգամանքը, որ Շիմշեքն ու Շահինը իրենց պարտականությունների շրջանակներում ստացված տեղեկությունները առանց ուշացնելու հաղորդել են վերադասներին, չեն օգտվել «Bylock» բջջային հավելվածից։ Դատարանն ընդգծել է, որ կալանավորումը այս երկու կասկածյալների համար եղել է միայն որպես խափանման միջոց, բացի այդ, հնարավոր է, որ փոխվի նրանց առաջադրված մեղադրանքի բնույթը։

Միևնույն ժամանակ, դատարանը Շահինին և Շիմշեքին արգելել է երկրից հեռանալ և նրանց նկատմամբ դատական վերահսկողություն է սահմանել։

Օքան Շիմշեքը և Վեյսել Շահինը Հրանտ Դինքի սպանությունից առաջ եղել են Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզական բաժնի աշխատակիցներ և Ջոշքուն Իղիջիից տեղեկացել են, որ նախապատրաստվում է Դինքի սպանությունը։ Դատարանում ցուցմունք տալիս նրանք նշել են, որ այդ տեղեկությունը ժամանակին հաղորդել են հետախուզական բաժնի ղեկավարությանը, սակայն որևէ գործողություն ձեռնարկելու հրահանգ չեն ստացել։