Արա Այվազյանն ու Ժերար Լարշեն անդրադարձել են թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Ապրիլի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի և նրա գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Նախարար Այվազյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց Ֆրանսիայի Սենատի նախագահին՝ հայ ժողովրդի համար խորհրդանշական այս օրերին Հայաստան այցելելու և Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ այս օրերին նման բարձրաստիճան ներկայացվածությամբ այցը վերահաստատում է Հայաստանի և Ֆրանսիայի հանձնառությունը երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը:

Կողմերը գոհունակություն հայտնեցին հայ-ֆրանսիական բազմաբովանդակ  հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ՝ ընդգծելով բարձր մակարդակում փոխայցելությունների կարևորությունը և արդյունավետ երկխոսության շարունակականության կարևորությունը:

Անդրադառնալով միջխորհրդարանական մակարդակում երկու երկրների միջև ձևավորված սերտ համագործակցությանը՝ կողմերն առանձնահատուկ կարևորեցին Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի նշանակալի ավանդը: Այս համատեքստում նախարար Այվազյանը ողջունեց պատվիրակության կազմում գտնվող Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին ու փոխնախագահ Էրվե Մարսելին:

Տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի համատեքստում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն անդրադարձան թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին։ Այս առնչությամբ նախարար Այվազյանը կարևորեց Ֆրանսիայի Սենատի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձևի ընդունումը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր զրուցակցի ուշադրությունը հրավիրեց նաև Արցախում պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման կարևորագույն խնդրին և այդ գործում միջազգային համապատասխան կառույցների ներգրավվածության կարևորությունը»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։