Չի կարելի ամենաթողություն, այլապես Ալիև և թուրք պետք չէ, ինքներս կտանք Մեղրին էլ, Երևանն էլ․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Նախընտրական պայքարի, Հայաստանի իրավիճակի, սպասելիքների մասին Factor TV-ն զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ

-Ամեն ինչ գնում է նրան, որ համամասնական ընտրակարգով է անցկացվելու արտահերթը։ Այսօրվա ընտրապայքարի համատեքստում տեսնո՞ւմ եք, որ ծրագրերի պայքար։ Եվ մեր ընտրողները պատրա՞ստ են դրան։

-Մենք ասել ենք՝ եթե անվտահության, կասկածի խնդիր կա, այս իրավիճակի միակ ելքը տեսել ենք արտահերթ ընտրությունների միջոցով։ Եվ այսօր էլ գտնում ենք, որ դա լավագույն մեթոդը չէ։ Այնպես չէ, որ ընտրություններից հետո ամեն ինչ իր տեղն է ընկնելու։ Բայց այլ տարբերակ ես չեմ տեսնում։

Այն տարբերակները, որ կիրառվեցին Ազատության հրապարակում, հետո Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում՝ շրջափակելով, և երեկ՝ Սյունիքում, իմ համար անհասկանալի է։ Ցանկացած մարզում էլ կան մարդիկ, որ իշխանություններին դեմ են, բայց մեր ժողովուրդը պիտի մի բան լավ հասկանա՝ ժողովրդավարությունն ու ամենաթողությունը տարբեր բաներ են։ Չի կարելի խնդիրը հասցնել ամենաթողության, առավել ևս՝ պատերազմող երկրում, դա բացարձակ արգելված է ու վտանգավոր։ Եթե մենք ինքներս չհարգենք մեզ, չհարգենք օրենքը, պետությունն ու պետականությունը, մեզ ոչ մի թշնամի, ոչ մի Ալիև, ոչ մի թուրք պետք չէ, մենք ոչ միայն Մեղրին կտանք․․․ Երևանն էլ կտանք, ամեն ինչ էլ կտանք, կկորցնենք ու կգնանք։

-Քաղաքական առճակատումը, կարծես, սրվեց, եղան ցույցեր նաև Երևանում։ Եվ, ընդհանրապես, լարված է քաղաքական մթնոլորտը։ Ընտրությունները կարո՞ղ են լուծել այս հարցը։

-Եթե ընտրությունները չեն լուծում այդ խնդիրը, ապա չկա որևէ տարբերակ, որը լուծում է։ Ընտրություններն ամենալավ ձևը չեն, բայց դրանից ավելի լավ ձև գոյություն չունի։ Եթե այդ ընտրությունները եղան անարդար, չի հանգուցալուծվելու, եթե լինեն բիրտ ուժով, չի հանգուցալուծվելու։ Բանավեճը պետք է լինի փողոցում, իրար հրմշտելով կամ իրար կապիտուլյանտ ու մերժված անվանելով, այլ պիտի լինի քաղաքակիրթ դաշտում՝ դեբատում։ Ես կուզենամ այդ դեբատին մասնակցել, կուզենամ այդ դեբատը լսել։

Հարցազրույցը ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան