Ազգային-ժողովրդավարական բևեռը նամակ է հղել ԱՄՆ դեսպան ԼԻն Թրեյսիին

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը
Ազգային-ժողովրդավարական բեւեռի նամակը ԱՄՆ դեսպան ԼԻն Մ. Թրեյսիին շտապ և գործուն միջամտությամբ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականության պահպանմանը:
«Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծարգո դեսպան տիկին ԼԻն Մ. Թրեյսի,
Ուղիղ 101 տարի առաջ, այս օրը հաստատվեցին պաշտոնական դիվանագիտագական հարաբերություններ ԱՄՆ և Հայաստանի հանրապետության միջև: Ցավոք, այդ հարաբերությունները դադարեցվեցին Հայաստանի ռուս բոլշևիկյան-թուրք քեմալական բռնազավթման և Հայաստանի ինքնիշխանության կորստի հետևանքով:
Այսօր էլ Հայաստանը կանգնած է նույն՝ ռուս-թուրքական բռնազավթմամբ ինքնիշխանության կորստի վտանգի առաջ և այդ պարագաներում չափազանց կարևոր է ՀՀ ինքնիշխանության պահպանման, ժողովրդավարության հաստատման, ինչպես նաև Արցախյան խնդրի խաղաղ, երկարաժամկետ կարգավորման հարցում՝ մարդու ու ազգի իրավունքի պաշտպանության դիրքերից հայ ժողովրդին ցուցաբերվող ԱՄՆ կառավարության մշտական աջակցությունը: Ուստի Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը խնդրում է Ձեզ ԱՄՆ իշխանություններին փոխանցել մեր խորին երախտագիտությունը նման աջակցության համար:
2020 թ. սեպտեմբերին, այլ երկրներից ներգրավված վարձկանների օժանդակությամբ Արցախի ու Հայաստանի դեմ Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան այժմ թևակոխել է նոր փուլ, որը վտանգում է արդեն բուն Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը: Դրա մասին են վկայում Բաքվում հայ 200 ռազմագերիների պատանդի կարգավիճակում պահելը, ԵԽԽՎ-ում այդ հարցի քննարկման դեմ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ներկայացուցիչների համատեղ պայմանավորված «դեմ» քվեարկությունը, Բաքվում բացօդյա «հաղթանակի թանգարանի» հիմնադրմամբ հակահայկական և հակամարդկային քաղաքականության ցինիկ պաշտոնականացումը, հայկական Սյունիքի մասին հնչող տարբեր հայտարարություններն ու ռուսական կողմից այդ տարածքի նկատմամբ ռազմական վերահսկողության սահմանման գործողությունները: Իրադարձությունների զարգացումները ակնհայտորեն վկայում են պուտին-էրդողան-ալիևյան համակարգված ծրագրի գոյության մասին, որի նպատակն է Հայաստանի ամբողջական գաղութացմամբ, հայ ժողովրդին նոր ցեղասպանության ենթարկմամբ տարածաշրջանում բացարձակ վերահսկողության սահմանումը: Իրան-Հայաստան սահմանի ամբողջ երկայնքով մեկ հաստատելով ռուսական ռազմական վերահսկողություն Սյունիքում, փորձ է արվում նաև հաստատել ամբողջական վերահսկողություն Արեւելյան Եվրոպա-Վրաստան-Հայաստան-Իրան հեռանկարային կապի վրա կամ խզել այն ընդհանրապես:
Հարգարժան տիկին դեսպան, Հայաստանի Ազգային-ժողովրդավարական բեւեռը բարձր է գնահատում օրերս Սյունիք կատարված Ձեր այցը, ժողովրդի ներկայացուցիչների հետ հանդիպումները, դա դիտելով որպես մեր երկրի ու պետության հանդեպ ԱՄՆ համերաշխության, ԱՄՆ տարածաշրջանային և Հայասատանի կենսական շահերի համընկման հերթական արտահայտություն:
Ելնելով վերը բերված փաստարկումներից, 20-րդ դարի հայոց ցեղասպանության տարեդարձի նախօրյակին Հայաստանի Ազգային-ժողովրդավարական բևեռը դիմում է ԱՄՆ իշխանություններին հորդորով, շտապ և գործուն միջամտությամբ աջակցել Հայաստանին ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության, ընդհուպ մինչև ֆիզիկական գոյության պահպանմանը, հանուն Հայաստանի ու հայ ժողովրդի ապագայի, հանուն երկարատև հեռանկարով հայ-ամերիկյան փոխադարձ շահերով ամրապնդվելիք իրական բարեկամության:
Խորին հարգանքներով՝ Հայաստանի Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ»: