Կռնատ կնոջ որդուն ազատեցին բանակից. Factor.am-ի հրապարակումն անարձագանք չմնաց

Լուրեր

12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
Բոլորը

Ավտովթարի հետևանքով հաշմանդամ դարձած Ռուբեն Պապոյանը, որը 18 տարեկան է, ձմեռային զորակոչի ժամանակ ճանաչվել էր պիտանի զինվորական ծառայության համար և 2018 թվականի հունվարի 29-ին նրան կանչել էին Արաբկիրի զինկոմիսարիատ: Նա չէր ներկայացել, քանի որ Ռուբենի մայրը՝ Սվետլանա Պապոյանը, հաշմանդամ է. ի ծնե զրկված է մեկ ձեռքից:

Միայնակ մոր կարգավիճակ ունեցող կինը չի կարողանում աշխատանք գտնել: Ընտանիքի միակ աշխատողը Ռուբեն Պապոյանն է, որի մի ոտքը մյուսից կարճ է: Զինկոմիսարիատից ծանուցագիր ստանալուց հետո Սվետլանան հայտնվել էր անելանելի վիճակում: Նա գտնում է, որ իր հաշմանդամությունը նաև որդու ստացած վնասվածքները բավարար հիմք են նրան զինվորական ծառայությունից ազատելու համար:

Factor.am -ը հունվարին անդրադարձել էր ընտանիքի խնդրին, («Կռնատ կնոջ միակ կաղ որդուն տանում են բանակ») և բազմաթիվ արձագանքներ ստացել մասնավոր անձանցից, որոնք ուզում էին օգնել կռնատ կնոջն ու նրա որդուն: Պետական մարմինները ևս արձագանքեցին:

Այսօր տեղեկացանք, որ Ռուբեն Պապոյանին տարկետման իրավունք է տրվել: «Մարդու իրավունքների գրասենյակը գրություն է ստացել Պաշտպանության նախարարությունից, որ Ռուբեն Պապոյանն ընտանեկան դրության բերումով տարկետում է ստացել մինչև 2020 թվականը», – հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը:

Իսկ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանեց. «Ռուբեն Պապոյանը վաղուց է Արաբկիրի զինկոմիսարիատի կողմից օրենքով սահմանված կարգով ներկայացված եղել տարկետման: Անկախ մամուլի հրապարակումներից, նրա հարցը լսվելու էր: Վերջնական որոշումը կայացվել է օրերս, վերջին նիստի ժամանակ: Նա տարկետում է ստացել՝ ելնելով ընտանեկան դրությունից»:

Նկատենք, որ ավելի վաղ՝ Factor.am-ի հարցմանն ի պատասխան ՊՆ-ն գրություն էր ուղարկել հետևյալ բովանդակությամբ. «Տեղեկատվություն տրամադրելու համար անհրաժեշտ է հստակեցնել Ռուբեն Պապոյանի ծննդյան տարին և զորակոչի հանգամանքը, քանի որ 1991 թվականին ծնված Ռուբեն Պապոյան անունով ու ազգանունով անձ 29.01.18 թվականին պարտադիր զինվորական ծառայության չի զորակոչվել»:

Ստացվում է, որ ՊՆ-ն զբաղվում էր Պապոյանի գործով և միաժամանակ նրա մասին տեղեկություն չուներ: Սվետլանա Պապոյանը որդու ծառայությունից ազատման մասին տեղեկացել է այսօր՝ ՄԻՊ գրասենյակից և սպասում է նաև գրավոր պատասխանի:

«Որդուս առողջական վիճակը բավարար են համարել սահմանափակումներով ծառայության համար: Հաշվի են առել միայն մեր ընտանիքի սոցիալական վիճակը, որ ես ձեռք չունեմ, որ քույրս հաշմանդամ է», – ասում է Սվետլանան:

Նկատենք, որ այս ընտանիքը բոլոր առումներով դուրս էր պետական մարմինների ուշադրությունից: Օմբուդսմենի աշխատակազմը նրա գործերը ուսումնասիրելիս նկատել էր, որ Սվետլանա Պապոյանը դասված է հաշմանդամության երրորդ խմբին և նրան ամենաթեթև՝ երրորդ կարգն է տրված, այն դեպքում, երբ նա ձեռք չունի: Մեր տեսանյութի հեռարձակումից հետո ՄԻՊ գրասենյակի միջամտությամբ նրա նկատմամբ նոր բժշկասոցիալական հետազոտություն է նշանակվելու:

Սյուզան Սիմոնյան