«Թեղուտ» ՓԲԸ-ի 1190 աշխատակիցներից 1032-ն ազատվել է աշխատանքից

Լուրեր

14.10.2026 | 19:03
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
Բոլորը

2018թ.-ի փետրվարի սկզբից «Թեղուտ» ՓԲ ընկերությունում աշխատող 1190 մարդուց հաստիքների և աշխատողների թվաքանակի կրճատման հիմքով աշխատանքից ազատվել է 1032-ը, այս մասին տեղեկացնում են «Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Իր նախորդ հայտարարությունում «Թեղուտ» ՓԲ ընկերությունը նշել էր, որ Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատում խտանյութերի արտադրության տևական կանգառի պայմաններում ստիպված է գնալ հաստիքների և աշխատողների թվաքանակի կրճատումների՝ համապատասխան ծանուցումներ տալով ընկերության գրեթե բոլոր աշխատակիցներին:

2018 թվականի հունվարի 31-ի դրությամբ ընկերության աշխատողների թվաքանակը կազմել է 1190 հոգի, որոնցից ընկերության հաստիքների և աշխատողների թվաքանակի կրճատման հիմքով երկու ամիս հետո աշխատանքային պայմանագրերը լուծելու վերաբերյալ ծանուցումներ ստացել են 1032-ը։

Այնուամենայնիվ, ընկերությունը անում է ամեն հնարավորը, ձգտելով պահպանել մեծ դժվարությամբ հավաքված ու արդեն իսկ որոշակի նեղ մասնագիտացում ձեռք բերած աշխատողների կորիզը, որպեսզի ընկերության առջև ծառացած խնդիրների լուծումից հետո հնարավորություն ունենա արագ վերագործարկել արտադրությունը՝ առաջին հերթին աշխատանքի հրավիրելով կրճատումների ընթացքում ազատված անձանց։ Արդյունքում, կրճատումներից հետո ընկերության աշխատողների թվաքանակը կկազմի շուրջ 300 հոգի, որոնք ամբողջությամբ զբաղված կլինեն ընկերության տարածքի ու գույքի պահպանությամբ, ինչպես նաև հատուկ խնամք պահանջող բարդ սարաքավորումների սպասարկմամբ:

«Թեղուտ» ՓԲԸ ղեկավարությունը խիստ շահագրգռված է իր մասնագիտական ու աշխատանքային որակներն ապացուցած կոլեկտիվի առավելագույնս  պահպանմամբ, ուստի կրճատումների շրջանակներում աշխատանքից ազատվող աշխատակիցների մի զգալի մասն էլ՝ շուրջ 200 հոգի, ընկերության գործունեության այս փուլում փոխադրվելու է «Վալլեքս» խմբի այլ ընկերություններ՝ իրենց մասնագիտությանն ու որակավորմանը համապատասխան աշխատանքի։

Ընկերությունը լիահույս  է, որ հանգամանքների բարեհաջող ընթացքի դեպքում կհաջողվի կարճ ժամանակում վերականգնել տարիների ընթացքում ձևավորած կոլեկտիվը»,- ասված է տարածված հաղորդագրությունում: