Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ժառանգության» վարչության անդամների հետ
Քաղաքականություն
13.02.2018 | 15:37Այսօր տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության վարչության հանդիպումը նախագահի թեկնածու Արմեն Սարգսյաի հետ. տեղեկացնում է կուսակցության մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում վարչությունը ներկայացրեց երկրում տիրող իրավիճակը, առկա խնդիրները՝ քաղբանտարկյալներից մինչև արտագաղթ: Ներկայացվեց նաև ստեղծված բարդ իրավիճակին լուծում տալու՝ կուսակցության տեսլականը:
Իր դիքորոշման ու պատկերացումների մասին խոսեց նաև Արմեն Սարգսյանը՝ ներկայացնելով սեփական մոտեցումները՝ երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման հարցում: