«Լուսավոր Հայաստան»-ը նախատեսում է փոփոխություն կատարել Սահմանադրության 148-րդ հոդվածի 1-ին մասում․ Մարուքյանի գրառումը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչպես շատերդ գիտեք, ՀՀ Կառավարության անդամը (վարչապետ, փոխվարչապետ, նախարար), գործող Սահմանադրությամբ, կարող է լինել միայն ՀՀ քաղաքացի, ընդ որում՝ ոչ պակաս, քան վերջին 4 տարում։ Միաժամանակ՝ նա պետք է նույնքան ժամանակահատվածի չափով բավարարի նստակեցության ցենզը (Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 148-րդ հոդվածի 1-ին մասերի կարգավորում)։

Այսինքն՝ տվյալ նորմն ուղղակի արգելք է սփյուռքից մեր հայրենակիցներին և նրանց հմտությունները, կապերն ու այլ հնարավորությունները պետության կառավարման կարևորագույն գործառույթներին ուղղակի ներգրավելու համար։
Սա անընդունելի կարգավորում է ներպետական կառավարման համակարգում, հատկապես ներկայիս աղետալի իրադրությունում, բարձր որակավորմամբ կադրերի սղության պայմաններում։

Ըստ այդմ՝ «Լուսավոր Հայաստան»-ը նախատեսում է փոփոխություն կատարել Սահմանադրության 148-րդ հոդվածի 1-ին մասում՝ խմբագրելով այն այնպես, որ Կառավարության անդամ (բացառությամբ՝ վարչապետի) կարողանա լինել 25 տարին լրացած, հայերենին տիրապետող ՀՀ գործունակ քաղաքացին՝ անկախ այլ պետության քաղաքացի լինելու հանգամանքից, ՀՀ քաղաքացիությունն ստանալու ժամկետից և ՀՀ-ում բնակության ժամանակահատվածի տևողությունից:
Սույն սահմանադրական փոփոխությունը հնարավոր է իրականացնել Ազգային Ժողովի միջոցով»: