Սպասիր կանաչ լույսին՝ աղբի հոտի ուղեկցությամբ. քաղաքացիները դժգոհում են «Սանիտեկից»

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի կենտրոնում վերջին տարիներին հաճախ կարելի է նկատել, որ աղբամանները տեղադրված են հետիոտնային անցումների կողքին կամ կանգառներում, որտեղ մարդիկ ստիպված են կանգնել՝ շնչելով աղբի հոտը: Հատկապես ամառվա շոգ օրերին խնդիրն ավելի է սրվում, գարշահոտը տարածվում է ամենուր: Քաղաքացիները դժգոհում են՝ տհաճ է աղբամանի կողքին կանգնել, հակահիգիենիկ իրավիճակ է տիրում: 

Աղբահանության և սանիտարական մաքրման մասին օրենքը սահմանում է՝ կենցաղային աղբը պետք է հավաքվի և պահվի այդ նպատակով հատուկ սահմանված կամ նախատեսված տեղերում ` սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի պահպանմամբ: Իսկ թե կոնկրետ որ հատվածներում կտեղադրվեն աղբամանները, որոշում է ընկերությունը՝ քաղաքային իշխանությունների հետ միասին:

Դժվար է հասկանալ՝ ինչպես է որոշվել աղբամանները տեղադրել հենց լուսացույցների տակ կամ կանգառներում, որտեղ մարդիկ ստիպված են կանգնել, սպասել։ Արդյո՞ք հաշվարկվել է հեռավորությունը աղբամանների ու մարդկանց կանգնելու համար նախատեսված հատվածի միջև ու որքանո՞վ են այս դեպքում պահպանվում օրենքում նշված սանիտարահիգիենիկ կանոններն ու նորմերը։ «Սանիտեկ» ընկերության հաղորդակցության բաժնից մեզ հայտնեցին, որ աղբամաններն ի սկզբանե չեն տեղադրվում կանգառներում կամ հետիոտնային անցումների դիմաց, այլ ժամանակի ընթացքում, քաղաքացիները կամ ընկերության աշխատակիցներն են տեղաշարժում ու արդյունքում դրանք հայտնվում են անհարմար տեղերում։

Նկատենք, սակայն, որ գարշահոտ աղբամանները արդեն մի քանի ամիս է, ինչ տեղադրված են հետիոտնային անցումների կողքին, և այդ առումով ընկերության արդարացումները, թե դրանք ժամանակի ընթացքում քաղաքացիների կամ աշխատակիցների կողմից են տեղափոխվել, իրականությանը չեն համապատասխանում:

Առնվազն Մաշտոցի պողոտայի մի քանի հատվածներում դա այդպես է: Ինչևէ. ընկերության ներկայացուցիչը մեզ փոխանցեց, որ իրենք տեղյակ են խնդրի մասին և լուծումներ են փնտրում: Հուսանք` այդ լուծումները գտնվեն հնարավորինս շուտ, քանզի ամռան շոգին աղբի գարշահոտն առանձնապես տհաճ է:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Անժելա Պողոսյան