Ուկրաինան պահանջել է արտաքսել ՌԴ դեսպանության ավագ դիվանագետին

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Կիևում ՌԴ դեսպանատունը ստացել է Ուկրաինայի ԱԳՆ բողոքի նոտան՝ դեսպանության ավագ դիվանագետի արտաքսման պահանջով։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են ՌԴ դեսպանությունից։

«Այո, ստացել ենք»,- հայտնել է դեսպանության ներկայացուցիչը։

Ինչպես պարզաբանել են դեսպանությունից, խոսքը գնում է դիվանագետ Եվգենի Չերնիկովի մասին։

Հավելենք, որ ապրիլի 17-ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունից հայտել են Ուկրաինայի կոնսուլ Ալեքսանդր Սոսոնյուկի ձերբակալման մասին։ Գերատեսչության տեղեկությունների համաձայն՝ նա ձերբակալվել է ՌԴ քաղաքացու հետ հանդիպման ժամանակ՝ փակ բնույթի տեղեկություն ստանալու փորձի ժամանակ։ Նշվում էր, որ «Սոսոնյուկի գործունեությունը թշնամական է ՌԴ-ի հանդեպ ու համատեղելի չէ դիվանագիտական աշխատակցի կարգավիճակի հետ»։

Նշենք, որ Սոսոնյուկը երկար տարիներ է աշխատել ՌԴ-ում․ Ուկրաինայի դեսպանության կայքէջում նրա մասին հիշատակվում է 2012 թվականից։

 

Տաթև Ֆռանգյան