«Որոշել եմ, հեռանալով իմ երկրից, ժամանակս անցկացնել աղոթելով». Բեկչյանի հրաժեշտի նամակը ստամբուլահայերին. Tert.am

Լուրեր

12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
Բոլորը

Պոլսո Հայոց պատրիարքի պաշտոնաթող տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը Գերմանիա վերադառնալուց առաջ հրաժեշտի խոսք է ուղղել ստամբուլահայ համայնքին. փոխանցում է Tert.am-ը: 

Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ի էջերում հրապարակված հրաժեշտի նամակը ներկայացնում ենք ստորև՝ որոշակի կրճատումներով.

«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ:

Այն պահից սկսած, երբ ստանձնեցի Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնը՝ դեմ առ դեմ հայտնվեցի որոշ զարմանալի փաստերի հետ. դրանցից ամենակարևորն այն էր, որ առաջին իսկ օրվանից չստեղծվեցին այն պայմանները, որոնք հարկավոր էին արդար, ճիշտ ու թափանցիկ ընտրության համար: 

Կարիք չեմ զգում շարադրելու դրա բազմաթիվ դրսևորումներն ու օրինակներն այստեղ: Այդ տխրեցնող, վիրավորական օրինակները չեմ ցանկանում ո՛չ հիշել, ո՛չ հիշեցնել:

Սիրելի՛ քույրեր ու եղբայրներ, վերջին իրադարձությունները մեկ օրում մեջտեղ ելած բաներ չեն: Ցավոք, այն որոշումը, որը թվում է, թե ինձ է թիրախավորում, իրականում նպատակ ունի տապալելու Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրություններն ու արդյունք է բավականին երկար ու լավ ծրագրված մի նախաձեռնության:

Որոշել եմ, հեռանալով իմ երկրից, ժամանակս անցկացնել աղոթելով երկար ժամանակ կոմայի մեջ գտնվող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի և նրա դժբախտ մոր՝ Մարի Մութաֆյանի համար:

Իմ ներկայությունը չպետք է նոր տհաճությունների պատճառ դառնա առանց այդ էլ շատ տուժած հայ համայնքի համար:
 
Մենք դեռ մկրտության ժամանակ, մկրտությունից զատ, Աստծուց աղերսում ենք հավատք և հույս: Մեր հավատքն ու հույսը եկեք երբեք չկորցնենք: Աստված բոլորիս օգնական»:
 
Նշենք, որ Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի որոշմամբ՝ Արամ աքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի մնալ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում, քանի դեռ կոմայի մեջ գտնվող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կենդանի է և նոր ընտրություն չի թույլատրվի: