ՌԴ-ն 72 ժամ է տվել բերման ենթարկված ուկրաինական հյուպատոսին՝ երկիրը լքելու համար

Լուրեր

11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Բոլորը

Ռուսաստանը որոշել է արտաքսել Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկին, որը Անվտանգության դաշնային ծառայության կողմից բերման էր ենթարկվել: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ հրապարակած հաղորդագրությունից։

«Ապրիլի 17-ին Ռուսաստանի արտգործնախարարություն է կանչվել ՌԴ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վասիլի Պոկոտիլոն: Ռուսական կողմը հայտնել է, որ անընդունելի է այդպիսի գործելաոճը, անհամատեղելի է հյուպատոսական ծառայության աշխատակցի կարգավիճակի հետ և վնաս է հասցնում Ռուսաստան Դաշնության անվտանգային հետաքրքրություններին»,- ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ հյուպատոսի գտնվելը ՌԴ տարածքում անցանկալի է և ապրիլի 19-ից սկսած դիվանագետը 72 ժամ ունի՝ երկիրը լքելու համար: