Կանադայի Ալբերտա նահանգը Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք է ընդունել
Քաղաքականություն
17.04.2021 | 16:41Կանադայի Ալբերտա նահանգը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը և մյուս ցեղասպանությունները ճանաչող օրենքը: Այս մասին հայտնում է Կանադայի Հայ դատի հանձնախումբը:
Օրենքի ընդունմամբ նահանգում ապրիլը հռչակվել է Ցեղասպանության հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս:
Կանադայի Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել նահանգապետ Ջեյսոն Քենիին և օրենսդիր մարմնի բոլոր անդամներին՝ «սկզբունքային դիրքորոշման և արդարությանն ու ճշմարտությանն ուղղված աներեր հանձնառության համար»: