Վաշինգտոնից չեն բացառել Ուկրաինայում զորախումբը մեծացնելու հավանականությունը
Քաղաքականություն
16.04.2021 | 19:21Վաշինգտոնն անհրաժեշտության դեպքում կմեծացնի իր ռազմական ներկայությունը Ուկրաինայում, այս մասին հայտարարել է ԱՄՆ հարցերով ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քվինը Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Դիվանագետը հիշեցրել է, որ այժմ երկրում հիմնական հիմունքներով գտնվում է 160 ամերիկացի զինծառայողներից բաղկացած զորախումբը։
«Եթե մեր գնահատականներով պահանջարկը կմեծանա ու անհրաժեշտ կլինի մեծացնել թիվը, մենք կդիտարկենք այդ հարցը»,- հավելել է Քվինը։
Տաթև Ֆռանգյան