Կոռեկտ արտահայտվեք այն քաղաքական ուժի ղեկավարի մասին, ում շվաքի ներքո եկել բազմել եք էստեղ․ Պապիկյանը՝ Մարուքյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
Բոլորը

«Րոպեներ առաջ, անձնավորությունը, որն իմ խորհրդարանում գտնվելու երկօրյա ժամանակահատվածում միայն մի քանի վայրկյան է եկել նստել «թիվ մեկ» ընդդիմադիրի աթոռին և փորձում է հագնել երբեմնի թիվ մեկ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի պատմուճանը, որը չի հաջողվում նրան, ասում է՝ տարածքային կառավարման նախարարը և փոխվարչապետը հազիվ վերջին պահին են գալիս ԱԺ»,- խորհրդարանում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Սուրեն Պապիկյանը:

Արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին, պապիկյանը նշեց. «Հարգելիս, եթե դու չես գտնվել խորհրդարանի դահլիճում ու չես տեսել մեզ, կամ այնքան է վեհությունդ ու մեծությունդ բարձր, որ չես ուզում նկատել մեզ այստեղ, ապա պետք է նշեմ, որ մենք մշտապես գտնվել ենք մեր տեղում և կատարել կառավարության անդամի մեր պարտավորությունները»:

«Բարի եղեք, կոռեկտ արտահայտվեք այն քաղաքական ուժի ղեկավարի մասին, ում շվաքի ներքո եկել բազմել եք էստեղ»,- ընդգծեց Պապիկյանը՝ հավելելով, որ Մարուքյանն անցել է կարմիր գիծը, որը չպետք է անցներ:

«Հիմա անցնենք մնացածին. Ի՞նչ է ասում պարոն Մարուքյանը, ասում է՝ տեսեք, թե ինչ մեքենա է սպասարկում պարոն Պապիկյանին: Այստեղ բանալի բառը սպասարկելն է: Այո, նախարարին սպասարկում է ծառայողական մեքենա: Ոչ թե Սուրեն Պապիկյանին, այլ այն ինստիտուտին, որը պետք է լինի այդ դերում: Պարոն Մարուքյան, ինձ մոտ հարց է առաջանում, ձեր խմբակցության ղեկավարը սամակատո՞վ է գնում Վանաձոր, գալիս: Սրա մասին կարող է խոսել մի մարդ, ով հրաժարվել է ծառայողական մեքենայից, հրաժարվել է օրենքով իրեն հասնող բնակարանի վարձատրությունից: Ըստ էության, մարդը նախ ստում է, որ մենք այստեղ չենք գտնվել: Մինչև ե՞րբ, եղբայր և դեպի ուր»,-ասաց Պապիկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: