Համաճարակից հետո՝ անկախություն․ Շոտլանդիայում ազգայնականները հանրաքվե են խոստանում

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

«Շոտլանդիայի ազգային կուսակցությունը» (SNP) պաշտոնապես խոստացել է, որ Բրիտանիայից Շոտլանդիայի անջատման հանրաքվեն տեղի կունենա 2023 թվականի վերջին, եթե մայիսին կայանալիք ընտրություններում անկախության կողմնակիցները ստանան ձայների մեծամասնությունը: Մեծամասնության քվեն ստանալը միանգամայն հնարավոր է, բայց հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ է նաև Լոնդոնի համաձայնությունը, իսկ Լոնդոնը չի ցանկանում զիջել, գրում է  BBC-ն։

Շոտլանդիայի նոր խորհրդարանի լիազորությունների ստանձնումից հետո՝ մինչև 2023 թվականի ավարտը, հանրաքվե անցկացնելու ծրագրի մասին նշված է Շոտլանդիայի ազգային կուսակցության մանիֆեստում (ընտրական ծրագրում), որը հրապարակվել է խորհրդարանական ընտրություններից ուղիղ երեք շաբաթ առաջ:

«Եթե այս խորհրդարանական ընտրություններից հետո անկախության հանրաքվեի օգտին կլինի պարզ ժողովրդավարական մեծամասնությունը, ապա ո՛չ Բորիս Ջոնսոնը, ո՛չ մեկ ուրիշը ոչ մի ժողովրդավարական կամ բարոյական արդարացում չի ունենա Շոտլանդիայի ժողովրդին իր ապագան որոշելուց զրկելու հարցում»,- հայտարարել է SNP-ի առաջնորդ և Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Ստերջոն։

Նա, միաժամանակ, շեշտել է, որ նախ և առաջ անհրաժեշտ է դուրս գալ կորոնավիրուսային ճգնաժամից։

Տաթև Ֆռանգյան