ԱՄՆ-ում տղամարդը կրակ է բացել մարդկանց վրա․ կա 8 զոհ, 4 վիրավոր

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

ԱՄՆ Ինդիանա նահանգի Ինդիանոպոլիս քաղաքում զինված տղամարդը կրակ է բացել FedEx փոստային ընկերության պահեստում։ Ոստիկանության հաղորդմամբ՝ 8 մարդ սպանվել է, կրակողը ինքնասպան է եղել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Տեղեկացվում է, որ հանցագործը գործել է միայնակ։ Նրա ինքնության մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում։
«Մենք հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 8 մարդու, նրանք մահացել են տեղում»․- հայտարարել է քաղաքի ոստիականության ներկայացուցիչ Ջինի Քուքը։

Եվս 4 մարդ հոսպիտալացվել է, մեկ մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, երկուսին բուժօգնություն է ցուցաբերվել դեպքի վայրում։ Ավելի վաղ Fox31-ը  հայտնում էր առնվազն 5 վիրավորի մասին։

Լրատվականը տեղեկացնում է, որ Ինդիանոպոլիսի օդանավակայանի անմիջական մոտերքում գտնվող FedEx փոստային ընկերության պահեստների ավտոկայանատեղիում առաջին կրակոցները հնչել են տեղի ժամանակով ժամը 23։15-ին։ Ինչպես պատմել են տուժածները, հարձակվողը կրակ է բացել մեքենաների վրա՝ արձակելով առնվազն 10 կրակոց։ Այնուհետև վերջինս թաքնվել է շենքի ներսում, սակայն երբ իրավապահները փորձել են նրա հետ բանակցել, վերջինս ինքնասպան է եղել։

 

Տաթև Ֆռանգյան