Իշխանությունների համառ ջանքերի շնորհիվ Հայաստանի պետական պարտքը շարունակում է անշեղորեն աճել. «Ժողովուրդ»

Լուրեր

12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Իշխանությունների համառ ջանքերի շնորհիվ Հայաստանի պետական պարտքը շարունակում է անշեղորեն աճել: Միայն այս տարվա առաջին ամսվա ընթացքում ՀՀ պետական պարտքն ավելացել է 123.5 մլն դոլարով, եւ հունվարի 31-ի դրությամբ այն կազմել 6 մլրդ 898.1 մլն դոլար: Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գումարի մեծ մասը կառավարության պարտքն է՝ 6 մլրդ 285.6 մլն դոլար, որից 4 մլրդ 963 մլն դոլարը՝ արտաքին պարտքը:

Հայաստանի պետական պարտքի աճի տեմպերն ավելի պարզ պատկերացնելու համար բավական է նշել, որ մեկ տարի առաջ՝ 2017թ. փետրվարի 1-ի դրությամբ, այն 5 մլրդ 970.7 մլն դոլար էր, այսինքն՝ ավելացել է 927.4 մլն դոլարով:

Չնայած իշխանությունները ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի գլխավորությամբ փորձում են համոզել, թե պարտքի չափը վտանգավոր չէ, սակայն եթե նկատի ունենանք հանգամանքը, որ գնալով ավելանում է բյուջեից պարտքի սպասարկման չափը, այնուամենայնիվ, դեֆոլտի առաջ հայտնվելու լուրջ մտավախություն կա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: