Ավելի քան չորս ամիս անց մենք փաստում ենք, որ ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում է համապատասխան պայմանավորվածությունները. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 15-ին Սանկտ Պետերբուրգում ելույթ է ունեցել «Գլոբալ մարտահրավերներ և սպառնալիքներ՝ համաճարակի պայմաններում: Ահաբեկչություն և բռնի ծայրահեղականություն» միջազգային կոնֆերանսում:

ԱԺ նախագահը, մասնավորապես, նշել է.

«Հարգելի Վալենտինա Իվանի,

հարգելի գործընկերներ,

համաժողովի մասնակիցներ,

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս համաժողովը կազմակերպելու համար: Ահաբեկչությունն ու բռնի ծայրահեղականությունը ցանկացած ձեւով դարձել են 21-րդ դարի ամենավտանգավոր խնդիրներից մեկը: Անցյալ տարին նշանավորվեց եւս մեկ աննախադեպ մարտահրավերով՝ COVID-19 նոր կորոնավիրուսային վարակով: Նոր վիրուսի արագ տարածումը եւ համաճարակի հետ կապված սահմանափակումները լուրջ խնդիրներ են ստեղծել բոլոր երկրներում: Աշխարհը  դարձել է ավելի անկանխատեսելի, վիրտուալ, մեր կյանքի բոլոր ոլորտները կտրուկ փոխվել են: Մենք բոլորս ականատես ենք այն բանի, թե ինչ փորձության են մատնվում երկրների քաղաքական եւ սոցիալ-տնտեսական համակարգերը: Ես կցանկանայի հատկապես նշել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի «վերջ տալ բոլոր «թեժ հակամարտություններին» կոչերի կարեւորությունը եւ ամեն ինչ անել, որպեսզի «խուսափել նոր սառը պատերազմից»:

Գործընկերներ, թվում էր, թե կորոնավիրուսային վարակի եւ դրա ծանր հետեւանքների հետ կապված մարտահրավերները պետք է համախմբեին պետություններին եւ ժողովուրդներին: Սակայն, չնայած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին եւ համաշխարհային հումանիտար ճգնաժամին՝ անցյալ տարվա սեպտեմբերի վերջին Ադրբեջանը, Թուրքիայի լիակատար եւ բացահայտ աջակցությամբ եւ Մերձավոր Արեւելքում տարբեր ահաբեկչական կազմակերպությունների վարձու գրոհայինների ներգրավմամբ, սանձազերծեց  լայնածավալ ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ:

Պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը դիտավորյալ կրակել են խաղաղ բնակիչների եւ կենսական ենթակառուցվածքների վրա, պղծել եւ ոչնչացրել Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող հայկական պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը, ներառյալ տաճարները, եկեղեցիները եւ այլ կրոնական եւ պատմական հուշարձաններ, ինչպիսիք են հայ մարշալների եւ գեներալների հուշարձանները, ովքեր կռվել եւ հաղթել են նացիզմն ու ֆաշիզմը Հայրենական մեծ պատերազմի ընթացքում: Այս բոլոր գործողություններն ուղեկցվել են մարդու իրավունքների եւ միջազգային հումանիտար նորմերի կոպիտ խախտումներով:

Սաստկացման /էսկալացիայի/ հենց  սկզբում ակնհայտ դարձավ, որ Սիրիայից եւ Լիբիայից Թուրքիայի կողմից համալրված վարձկաններն ու գրոհայինները ներգրավված են Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայում: Գրոհայիններին մեր տարածաշրջան տեղափոխելու փաստը հաստատեցին նաեւ Ռուսաստանը, Ֆրանսիան, Իրանը, Սիրիան, ԱՄՆ-ն:

Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Վիկտորովիչ Լավրովն արդեն անցյալ տարվա նոյեմբերին նշել էր, որ տարածաշրջան է տեղափոխվել շուրջ երկու հազար ահաբեկիչ: Այս վարձկաններն ու ահաբեկչական կառույցների ներկայացուցիչները, մասնակցելով Ադրբեջանի կողմից պատերազմին, նպաստեցին Հարավային Կովկասի միջազգային ահաբեկչության մեկ այլ կենտրոնի վերափոխմանը: Մենք բազմիցս նշել ենք, որ եթե արմատական միջոցներ չձեռնարկվեն, Հարավային Կովկասը կդառնա ցատկահարթակ /պլացդարմ/ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների համար, որտեղից  նոր ահաբեկչական սպառնալիք կարող է տարածվել ողջ տարածաշրջանում:  Ըստ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի, պատերազմի առաջին իսկ օրերից տարածաշրջան տեղափոխվել են այնպիսի ահաբեկչական կազմակերպությունների վարձկաններ, ինչպիսիք են Ռուսաստանում արգելված «Ջեբհաթ ալ-Նուսրան», «Ֆիրկաթ Համզան» եւ «Սուլթան Մուրադը»:

Կցանկանայի առանձին  նշել նաեւ հումանիտար խնդիրները: Ինչպես գիտեք, գերերվածների, ուժով պահվողների եւ մահացածների դիակների փոխանակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության պարտադիր կետերից մեկն է: Այս գործընթացը պետք է սկսվեր ստորագրումից անմիջապես հետո: Ավելին, պայմանավորվածություն կար, որ «գերերվածների, ուժով պահվողների եւ մահացածների դիակների փոխանակումը» պետք է տեղի ունենար «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Սակայն ավելի քան չորս ամիս անցնելուց հետո մենք փաստում ենք, որ ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում է համապատասխան պայմանավորվածությունները:

Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով ուժով պահել հարյուրավոր հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց: Կան անվիճելի եւ հաստատված փաստեր այն մասին, թե ինչպես բազմաթիվ գերիներ խոշտանգվել, խեղվել եւ նույնիսկ սպանվել են: Այդ հանցագործությունները տեսանկարահանվել  եւ տարածվել են սոցիալական ցանցերում եւ լայնորեն ընդունվել Ադրբեջանի հասարակության շրջանում: Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից գերերվածների վերադարձի գործընթացի ձգձգումը բացառապես արհեստական է եւ լուրջ խոչընդոտներ է ստեղծում Եռակողմ հայտարարության 2020 թ. նոյեմբերի 9-ի, ինչպես նաեւ այս տարվա հունվարի 11-ի հայտարարության իրականացման համար:

Հայկական կողմը լիովին կատարել է իր ստանձնած պարտավորությունները: Ի տարբերություն դրան, Ադրբեջանը հետեւողականորեն հրաժարվում է եռակողմ հայտարարության պայմանավորվածությունների իրագործումից, մանիպուլյացիայի է ենթարկում ռազմագերիների եւ ուժով պահվող անձանց ցուցակները, հորինում է արհեստական քրեական գործեր եւ, ընդհանուր առմամբ, շարունակում է հայատյացության իր քաղաքականությունը՝ այս ամենով խափանելով Հարավային Կովկասի կայունացման եւ ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը: Ձեռք բերված պայմանավորվածությունների նկատմամբ նման վերաբերմունքը չի կարող համապատասխան արձագանք չառաջացնել այն գործընկերների կողմից, ովքեր հետաքրքրված են մեր տարածաշրջանի խաղաղությամբ եւ կայունությամբ: Վստահ ենք, որ անհապաղ եւ գործնական գործողությունները կծառայեն այս չափազանց կարեւոր խնդրի շուտափույթ լուծման շահերին:

Գործընկերներ, մենք կոչ ենք անում միասնության, համերաշխության եւ գլոբալ գործընկերության՝ առաջիկա մարտահրավերները մեղմելու համար: Մեր առջեւ խնդիր է դրված մշակել համատեղ համախմբված գործողություններ` ուղղված ժամանակակից մարտահրավերների եւ սպառնալիքների լուծմանը, հրատապ խնդիրների օրենսդրական լուծումներ որոնել:

Շնորհակալություն ուշադրության համար»: