Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմն առնելու մասին պետք էր խոսել ապրիլի ընտրություններից առաջ․ Ստեփան Մարգարյան

Լուրեր

12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
Բոլորը

«Համախմբում» կուսակցության ներկայացուցիչ, այժմ նաև «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Ստեփան Մարգարյանը Factor.am-ի հետ զրույցում ուշացած է անվանում «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Հայաստանի թիվ մեկ խնդիրը Սերժ Սարգսյանի վերատադրությունը թույլ չտալն է։

«Եթե ընդդիմադիր դաշտը չի միավորվում, արդյունքում լինում է այն, ինչ լինում է։ Ասել՝ վատ է, եկեք ոտքի կանգնենք, բայց էդ վատը վատ է, որովհետև 5 ամիս առաջ այլ բան է տեղի ունեցել, ինչո՞ւ այն ժամանակ չես արել։ Ուշացած, պոստֆակտում հայտարարությունները ես մի քիչ լուրջ չեմ ընդունում»,- ասաց Մարգարյանը՝ հիշեցնելով, որ իրենք խորհրդարանի ընտրությունից առաջ «Ծառուկյան» դաշինքին ու «Ելքին» առաջակում էին միավորվել ու միասին հանդես գալ ընտրությունների ժամանակ։

«Վերարտադրության դեմն առնելու մասին պետք էր խոսել ապրիլին, ապրիլից առաջ։ Դրա ժամանակը դա էր։ Իսկ հիմա ԱԺ-ին ասել՝ մի առաջադրեք այս անձին, առաջադրեք մյուսին, նույնիսկ եթե դա հնարավոր լինի, դա ինչ-որ բան չի տալու»,- համոզմունք հայտնեց Մարգարյանը՝ հավելելով, որ իշխանությունը երկրում ձևավորվում է ընտրությունների միջոցով ու այլ ձևերը ֆորսմաժորային են։

«Ընտրությունների ժամանակ եթե կոչ անես իշխանության փոփոխության մասին, դա լրիվ նորմալ է։ Ընտրությունների ժամանակ է որոշվում, թե հաջորդ իշխանությունն ով է լինելու կամ ինչպիսին է լինելու։ Այսօր կառավարություն կազմելու իրավունքը ՀՀԿ-ինն է»,- նշեց Մարգարյանը։

Սերժ Սարգսյանի վերարտադրությունը բացառելու հարցը, ըստ նրա, ընդդիմությունը պետք է լուծեր համախմբվելով։ «Այժմ դա ուշացած է։ Հիմա որ որևէ բան փոխվի, պետք է ԱԺ նոր ընտրություններ լինեն»։

Հարցին՝ իսկ ի՞նչու խորհրդարանի ընտրությունից հետո «Համախմբումը» հեռացավ քաղաքական արենայից, Մարգարյանն ասաց, թե դրան «նպաստեց քաղաքական իրավիճակի բացակայությունը»։

«Ո՞ր կուսակցությունն է այսօր ակտիվ քաղաքական շարժման մեջ, որ «Համախմբումն» ինչ աներ։ Այսօր քաղաքական գործընթացներ չկան և «Համախմբում» կուսակցությունը քաղաքական որևէ գործունեություն չի իրականացնում»,- ասաց «Համախմբման» ներկայացուցիչը։

Ըստ նրա՝ քաղաքական հարթակում այսօր առկա հարցերի վերաբերյալ իրենք կարծիքներ արտահայտում են ընկերներով ստեղծած «Այլընտրանքային նախագծեր» խմբի միջոցով. «Մենք առաջարկում ենք այլընտրանքային նախագծեր, որոնք շատ կարևոր են երկրի համար։

Մանրամասները դիտեք Ստեփան Մարգարյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան