Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են ԼՂ հակամարտության հարցը
Քաղաքականություն
15.04.2021 | 13:53ԼՂ հակամարտության հարցը քննարկվել է ՌԴ ու Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցի ժամանակ։ Այս մասին հայտնել են Կրեմլի մամլո ծառայությունից։
«Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջերս Ադրբեջան կատարած այցի համատեքստում շոշափվել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեման », – ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է նաև, որ Պուտինն ու Լուկաշենկոն հայտնել են ռուս-բելառուսական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման մտադրության մասին:
Հեռախոսազրույցից այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Տաթև Ֆռանգյան