ԱՄՆ-ն պատրաստվում է արտաքսել ռուս 10 դիվանագետի ու պատժամիջոցներ կիրառել ընդդեմ Ռուսաստանի․ Bloomberg

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Միացյալ Նահանգները պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ ՌԴ կողմից SolarWinds ընկերության վրա հաքերային հարձակման հետևում կանգնած լինելու ու ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու կասկածանքների կապակցությամբ։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։

Ըստ այդ տվյալների՝ պատժամիջոցները կարող են վերաբերել մոտ մեկ տասնյակ ռուսների, որոնց թվում են «իշխանության ու հետախուզության ներկայացուցիչներ»։ Բացի այդ, պատժամիջոցները կարող են վերաբերել շուրջ 20 իրավաբանական անձանց, որոնց թվում են, ըստ ամերիկյան կողմի, ՌԴ հետախուզության կողմից վերահսկվող լրատվականները, ինչպես նաև Մոսկվայի օգտին գործող օտարերկրյա ընկերություններ։ Տեղեկացվում է, որ սահմանափակումները կարող են կիրառվել արդեն հինգշաբթի օրը։

Bloomberg-ի աղբյուրները նաև հայտնել են, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր են երկրից արտաքսել 10 ռուս պաշտոնատար անձանց ու դիվանագետների։

 

Տաթև Ֆռանգյան