Հայկ Մարությանը Ստեփանակերտում հյուրընկալվել է Արայիկ Հարությունյանին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ Ստեփանակերտում հյուրընկալվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին։
«Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, քննարկել ենք երկու հայկական մայրաքաղաքների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:
Արցախ կատարածս այցից առաջ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել եմ մշակել Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցության եռամյա ծրագիրը»,- գրել է քաղաքապետը։