ԱՄՆ Մինեսոտա նահանգում 4-րդ գիշերն է շարունակվում են բողոքի ցույցերը․ ոստիկանները ստիպված են եղել ուժ կիրառել

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

ԱՄՆ Մինեսոտա նահանգի Բրուքլին Սենթր քաղաքում աֆրոամերիկացի Դանթե Ռայթի մահվանից հետո արդեն 4-րդ գիշերն է շարունակվում են բողոքի ցույցերը։ CNN հեռուստաալիքի հաղորդմամբ՝ որոշ ցուցարարներ իրենց ագրեսիվ են պահում, իշխանությունները կոչ են անում բողոքի ցույցի մասնակիցներին ցրվել, իսկ ոստիկանությունը կրկին ստիպված է եղել ուժ կիրառել։

Արդեն 3-րդ գիշերն է Բրուքլին Սենթրում պարետային ժամ է հայտարարված։ Ինչպես և նախորդ օրերին, մարդկանց մեծ թվով կուտակումներ կան քաղաքի ոստիկանական տեղամասի մոտերքում։ Ցուցարարները փորձել են անցնել ոստիկանության տեղամասի շուրջբոլորը տեղադրված արգելապատնեշները։ Որոշ ցուցարարներ ոստիկանների ուղղությամբ տարբեր առարկաներ են նետել, ինչպես նաև ճայթռուկներ պայթեցրել։ Իրավապահ մարմինների աշխատակիցները ստիպված են եղել արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ ու ռետինե փամփուշտներ կիրառել։

Տեղեկացվում է, որ ընդհանուր առմամբ բողոքի ցույցերին մասնակցում է մի քանի հարյուր մարդ։ Տեղի իշխանությունները նախօրոք նախազգուշացրել են ցուցարարներին, որ ոստիկանությունը կձերբակալի ցուցարարներին, որոնք չեն ենթարկվի պարետային ժամից հետո ցրվելու պահանջներին։ Անցյալ գիշեր քաղաքում ձերբակալվել էր ավելի քան 60 մարդ։

 

Տաթև Ֆռանգյան