Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՀԲ տարածաշրջանային փոխնախագահի հետ

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, շարունակելով իր քննարկումները Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի գարնանային հանդիպումների շրջանակներում, տեսակապի միջոցով զրույց է ունեցել ՀԲ տարածաշրջանային փոխնախագահ Աննա Բյերդեի հետ: Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու մի շարք գերատեսչությունների նախարարների տեղակալները, տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը:

Փոխվարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը՝ հատկապես համավարակի և հետպատերազմյան բարդ շրջանում, և զրուցակցին ներկայացրել երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ Կառավարության կողմից նախաձեռնված քայլերը: Մհեր Գրիգորյանն առանձնահատուկ կարևորել է ՀԲ-ի կողմից սոցիալական աջակցության ծրագրերի համաֆինանսավորումը, ինչպես նաև ՀԲ-ի հետ առողջապահության ոլորտում իրականացվող համատեղ աշխատանքները՝ միտված հոգալու համավարակի արդյունքում առաջացած հրատապ կարիքները:

ՀԲ տարածաշրջանային փոխնախագահը հայտնել է Համաշխարհային բանկի պատրաստակամությունը՝ ապահովելու շարունակական աջակցություն Հայաստանի Հանրապետությանը՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ փորձագիտական ձևաչափերով:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացմանը՝ կարևորելով դրանք ժողովրդավարական արժեքների ամրապնդման և ներքաղաքական իրավիճակի կայունացման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը և դրա շրջանակներում Կառավարության որդեգրած քաղաքականությունը: Աննա Բյերդեն տեղեկացրել է փոխվարչապետին նաև պատվաստանյութերի ձեռքբերման հարցում ՀԲ աջակցության հնարավորության մասին: