Ալիևը պարտվածի բարդույթներ ունի․ Բաքվի՝ ավարի այգին հակամարդկային է․ Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Factor TV-ն զրուցել է ռեժիսոր, Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ

–Պարո՛ն Բաբայան, Ալիևը սպանված հայ զինվորականների ֆիգուրներով, զինտեխնիկայով այգի է բացել Բաքվում։ Դա, ինչպես և գերիներին չվերադարձնելը հայերիս ցավ պատճառելու նպատակ ունի։ Ալիևի վարքն ինչի՞ մասին է վկայում այս ցուցադրությունը։

-Հակամարդկային էր․ դա բազմաթիվ բարդույթների արդյունք է, որոնց մեջ երկար տարիներ գտնվել է Իլհամ Ալիևը՝ պարտվածի, չհասկացվածի, ոչ ինքնուրույն որոշում կայացնողի։ Եվ իրականում, սա հաղթողի դրսևորում չի։ Կարծում եմ՝ ինքն էլ է գիտակցում, որ հաղթանակ ու պարտություն հասկացողություններն այդքան էլ միանշանակ չեն այսօրվա կարգավիճակով։ Վերջիվերջո, նա այսօրվա վիճակում ոչ թե Հայաստանի հետ գործ ունի, այլ Թուրքիայի և Ռուսաստանի և շատ բան կախված է, թե այդ երկրներն ինչպես կորոշեն իր երկրի ապագան, ինչը միշտ չէ, որ բխելու է այդ երկրի շահերից։ Համենայնդեպս, այն ջղային արտահայտությունները, որ նա և իր անմիջական ղեկավարները անում են, արարքներն ուղղված են Հայաստանի բնակչության մեջ վախ սերմանելուն։ Ոչմեկի համար գաղտնիք չէ, որ ցավոք սրտի՝ այդ երեք երկրներն էլ, որոնք այսօր ամենամեծ չափով են զբաղված Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելով կամ ինչ-որ ձևով այն դասավորելով, նկատի ունեմ՝ Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը․․․ որևէ երկրի համար ուժեղ, անկախ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը կյանքի երազանքը չէ։

–Հայաստանին ցավ պատճառելը, մեր հասարակությանը տարատեսակ մեթոդներով վախեցնելը միգուցե նպատա՞կ ունի հնարավոր ռևանշի տրամադրությունները ճնշել։ «Հաղթողներին չեն դատում» խոսքը տեղի՞ն է օգտագործել այս պարագայում։

-Միշտ էլ դատում են և դատել պետք է կոնկրետ խոսքերի և գործերի համար, այլ ոչ թե միայն հաճույքի համար։ Դուք ասեցիք՝ «որպեսզի խուսափեն ռևանշից»․․․ կարծում եմ՝ ոչ, կարծում եմ՝ լրիվ հակառակն է, ինչքան ավելի շատ են նման գործողությունները, այնքան ավելի շատ է համոզմունքը գալիս, որ պետք է գնալ ռևանշի։ Ռևանշի չեն դիմում, երբ որ համարում են պատերազմն ավարտված և փորձում են կարգավորել հարաբերությունները։ Երբ հաղթող կողմը, այս պարագայում՝ Ադրբեջանը, փորձում է շարունակել պատերազմը տարբեր հարթություններում, ցավ պատճառելով, վիրավորելով, ռազմագերիների հարցը խաղաքարտ դարձնելով․․․ ընդ որում՝ կարծում եմ շատ մեծ խաղաքարտ, որը, իրենք հասկանում են՝ ազդում է նաև Հայաստանի ներքին կյանքի վրա, այս պարագայում ռևանշի ձգտողների քանակն ավելանում է։ Մարդիկ հարց են տալիս, դե եթե այս երկիրը, որ հաղթող է, խաղաղություն չի ուզում և չի բավարարվում իր հաղթանակով, ուրեմն՝ իր հետ խոսելու միակ լեզուն զենքով է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան