Փոխադարձ անվստահություն ԿԳՄՍՆ-ի և ԵՊՀ-ի միջև․ ինչո՞ւ է 15 անդամ հոգաբարձուների խորհրդից հեռացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 13:30
«Համերաշխություն» անունով դաշինք է ձևավորվելու․ Փաշինյանը` Առուշանյանի թեկնածության մասին
11.09.2026 | 13:21
Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է․ Հաջիև
11.09.2026 | 13:12
«Հայկ Սարգսյանը սուրբ է ձևանում․ White Shorja-ում ստուգումներ են եղել»․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 13:07
«Հայաստան» դաշինքը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում փոխնախագահի թեկնածու չառաջադրեց
11.09.2026 | 12:58
Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնում
11.09.2026 | 12:51
Ռուսական զորքերը հարվածել են Կիևում ինը հարկանի շենքի․ ութ մարդ է տուժել
11.09.2026 | 12:42
Կապանում նշանակվել է համայնքի ավագանու ընտրություն․ հայտնի է օրը
11.09.2026 | 12:34
Պուտինը Հնդկաստանում է․ մեկնարկում է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը
11.09.2026 | 12:26
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
11.09.2026 | 12:23
Մի երկրում որ Լիսկան լինի դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանը՝ դասագրքի հեղինակ, բա ի՞նչ եք ուզում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 12:14
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
11.09.2026 | 12:04
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.09.2026 | 12:02
Կանադան և Ուկրաինան հարյուրամյա գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել․ Օտտավան Կիևին 254 մլն դոլար կհատկացնի ՀՕՊ-ի ամրապնդման համար
11.09.2026 | 12:01
Սուրեն Պապիկյանը դիրքեր է այցելել // Ջերմաստիճանը մինչև 8 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.09.2026 | 11:54
ՀՀ քննչական կոմիտեի և ՉԺՀ հանրային անվտանգության նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Բոլորը

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 15 անդամ, որի մեծամասնությունը՝ իշխանության ներկայացուցիչ, առանց բացատրության, հրաժարականի դիմում է ներկայացրել։ Թե ինչու՝ մանրամասնում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, որը խորհրդից հեռացողներից մեկն է․ «Զարմանալի մի բան հայտնաբերեցինք․ ԵՊՀ կայքի Հոգաբարձուների խորհրդի բաժնում` փաստաթղթերի տեղակայման հատվածում, տեղադրված էին հունվարի 29-ի նիստի որոշումները: Երբ ծանոթանում ենք աշխատակարգում տեղի ունեցած փոփոխությանը, տեսնում ենք, որ ձևակերպումը չի համապատասխանում խորհրդի կողմից քննարկված և քվեարկված որոշմանը»։

Ըստ ԿԳՄՍ փոխնախարարի՝ խոսքը երկու որոշման մասին է, որոնք հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությանն են վերաբերում։

«Խորհուրդը քվեարկել է աշխատակարգի այն փոփոխության համար, որով հստակ է, որ քարտուղարի կողմից լիազորությունների ստանձնումը խիստ ժամանակավոր է և նախատեսված է միայն հաջորդ նիստը հրավիրելու համար, որում անպայման պետք է քննարկվի խորհրդի նախագահի ընտրության հարցը։ Այնուհետև, անհասկանալի հանգամանքներում, որպես հոգաբարձուների խորհրդի որոշում, դրվում է մի տեքստ, որի համար խորհուրդը չի քվեարկել։ Եթե որևէ մեկը դիտի նիստի տեսագրությունը, ապա պարզ տեսանելի է, որ այն որոշումը, որը ներկայացված է, քվեարկված չէ և հաստատված չէ խորհրդի կողմից»,- ասում է Ժաննա Անդրեասյանը։

32 անդամից կազմված հոգաբարձուների խորհուրդն այսօր 17 անդամով է նիստ անցկացրել։ Խորհրդում մտահոգված են․ եթե անդամներից որևէ մեկն էլ հրաժարական ներկայացնի, խորհուրդն ավտոմատ կլուծարվի։

«Ակնհայտ է, որ սա կազմակերպված է կառավարության և լիազոր մարմնի կողմից, որովհետև հրաժարականի դիմում ներկայացրած 15 անձինք կառավարության կամ նախարարության քվոտայով են նշանակված։ Դիմումներում բացառապես ՀԲԸՄ նախագահ պարոն Յակուբյանն է պատճառաբանություն նշել, մնացած 14-ը՝ միայն մեկ տողով դիմում են ներկայացրել, որ պնդում են դադարեցնել իրենց լիազորությունները հոգաբարձուների խորհրդում»,-նշում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Կառլեն Խաչատրյանը։

ԿԳՄՍ փոխնախարարը պնդում է․ հոգաբարձուների խորհուրդը կայացրած որոշումների ու փաստերի խեղաթյուրում է կատարել․
«Առնվազն չունենք վստահություն՝ այդ խորհրդում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ, և մեր դիրքորոշումն է, որ կարիք ունենք կառուցողական մթնոլորտի, բուհի զարգացման խնդիրների մասին խոսող, քննարկող և դրանցով իրապես մտահոգ խորհրդի ձևավորման»։

Հոգաբարձուների խորհրդի անդամ Կառլեն Խաչատրյանի համոզմամբ՝ տեղի ունեցածը նախապես կազմակերպված է եղել, որպեսզի խորհրդի այսօրվա նիստը տապալվի․ «Մեզ՝ խորհուրդ, այդ բոլոր դիմումները հասել են ԿԳՄՍ նախարարի խորհրդականի էլեկտրոնային փոստից, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է այս պրոցեսի կազմակերպված լինելը»։

Կառլեն Խաչատրյանի պնդմամբ՝ տեղեկություններ ունեն, թե փորձ է արվել խորհրդի մյուս անդամների վրա էլ ճնշում գործադրել, որպեսզի նրանք ևս հրաժարականի դիմում ներկայացնեն․ «Կարող ենք նշել, որ, որ իշխանություններն իրենց ուզածին չեն հասել, խորհրդի նիստը մեկնարկեց։ Ուղղակի մի փոքր կազուսային իրավիճակ է ստեղծվել։ Որոշակի բարդություններ կան, բայց համալսարանականների անունից կարող եմ վստահեցնել, որ հաստատակամ ենք և այս պրոցեսն առաջ ենք տանելու ու չենք թողնելու, որ համալսարանը քանդվի»։

Ստեղծված իրավիճակից ելքը ԿԳՄՍՆ-ում տեսնում են նոր խորհրդի ձևավորման միջոցով։ Պետհամալսարանում, սակայն, ենթադրում են, որ այս քայլով իշխանությունները ցանկանում են նոր ռեկտորի ընտրության ժամանակ խորհրդում մեծամասնություն կազմել և սեփական կամքը թելադրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան