Մինսկը կարող է կարևոր դերակատարություն ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կապ հաստատելու հարցում․ Ալիև

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Մինսկը կարող է կարևոր դերակատարություն ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կապ հաստատելու հարցում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը, գրում է բելառուսական «ԲԵԼՏԱ»-ն։

«Բելառուսը որպես ՀՀ գործընկեր, երկիր, որը նրա հետ հանդիսանում է ԵՏՄ ու ՀԱՊԿ անդամ և որպես Ադրբեջանին մտերիմ ընկեր հանդիսացող երկիր, կարող է կարևոր դերակատարություն ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կապ հաստատելու հարցում»,- Ալիևի խոսքերն է մեջբերում լրատվականը։

Ալիևը նաև հայտարարել է, թե Բաքուն մտադիր է Երևանի հետ հարաբերություններում ամրապնդել վստահության միջոցները:

Լուկաշենկոն, իր հերթին, վստահություն է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ հրադադարի մասին հայտարարությունը կդառնա տարածաշրջանում կայուն խաղաղության հիմք:

Հիշեցնենք, որ Լուկաշենկոն ապրիլի 13-ին մեկնել է Ադրբեջան:

 

Տաթև Ֆռանգյան