Ամերիկաբնակ հայերն ու հույները SpaceX-ից պահանջել են թուրքական արբանյակը ուղեծիր չհանել

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Միացյալ Նահանգներում գործող հույն-ամերիկյան և հայ-ամերիկյան կազմակերպությունները լոբբինգ են իրականացնում ԱՄՆ-ի իշխանությունների նկատմամբ, որպեսզի վերջիններս արգելափակեն թուրքական հեռահաղորդակցային արբանյակը SpaceX-ի միջոցով ուղեծիր արձակելու ծրագիրը։

Ahval-ը հայտնում է, որ SpaceX-ը նախատեսում է 2021 թվականի հունիսից օգտագործել իր Falcon 9 Block 5 արձակման մեքենան` Türksat 5B- ն ուղեծիր ուղարկելու համար: Հունվարին, ամերիկյան տիեզերական արձակման մասնավոր ընկերությունը Ֆլորիդա նահանգից տիեզերք էր հանել Türksat 5A կապի արբանյակը:

«Հելլենիկ Ամերիկայի» առաջնորդության խորհուրդը և Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դիմել են ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությանը՝ պահանջելով արգելափակել ծրագրերը ՝ պնդելով, որ Թուրքիայի կողմից կապի արբանյակը վտանգավոր ռազմական կիրառություն ունի:

«ԱՄՆ-ի հետաքրքրությունների և դաշնակիցների նկատմամբ Թուրքիայի բացահայտ թշնամանքի ֆոնին Դաշնային ավիացիոն վարչությանը կոչ ենք անում մերժել Türksat 5B արբանյակի ուղեծիր արձակման դիմումը, և մերժել ապագա արտոնագրերի հայցերը, որոնք նպաստում են Թուրքիայի հարձակողական ռազմական կարողություններին», – գրված է կազմակերպությունների կողմից Դաշնային ավիացիոն վարչությանն ուղղված նամակում։

 

Տաթև Ֆռանգյան